«ԻՆՉ Է ԳՐՎԵԼ ԻՐԱՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ» Հունիսի 10-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա Արմինե Կարապետյան-Կունդակջեանի «Ինչ է գրվել Իրանում Հայոց ցեղասպանության տարիներին» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը կմասնակցեն եւ զեկուցումներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը եւ ուրիշ պատմաբաններ: Այս գիրքը պարունակում է 20-րդ դարի սկգբում Իրանի թերթերում տպագրված նյութերը, որոնք ժամանակին լուսաբանել են Հայոց ցեղասպանության սահմռկեցուցիչ փաստերը: Պարսկերենով տպագրված բնագրերը գրքում ներկայացնում եմ թարգմանված հայերեն ու անգլերեն: Ներկայացված է նաեւ պարսիկ ականատեսների ու պատմագիրների վկայությունները այդ դժնդակ եղելության մասին: Գիրքն օգտակար կլինի այն անձանց ու կազմակերպությունների համար, որոնք կամենում են մեկ հավելյալ աղբյուր եւս ունենալ որպես ցեղասպանության արխիվային փաստ, որը կլրացնի մյուս երկրներից հավաքված նյութերի ցանկը: |