RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#094, 2013-06-07 > #095, 2013-06-08 > #096, 2013-06-11 > #097, 2013-06-12 > #098, 2013-06-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #96, 11-06-2013



ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Տեղադրվել է` 2013-06-11 12:41:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 919, Տպվել է` 42, Ուղարկվել է էլ.փոստով` 35

ԵՐԵՎԱՆԻ ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄԸ ԿԿՐԿՆԱՊԱՏԿՎԻ

Ա. Մ.

Ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կրկնապատկել մայրաքաղաքի կանաչապատման ծավալներն ու նոր մոտեցումներ կիրառելու քայլեր ձեռնարկել. «Մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման գործում 2012-ին գրանցած դրական տեղաշարժն ակնհայտ էր, եւ այն ծավալները, որոնք ապահովեցինք նախորդ տարի, մենք այս տարի պետք է կրկնապատկենք: Մայրաքաղաքի բոլոր հնարավոր վայրերում պետք է ստեղծենք անտառ-պուրակներ: Հետեւողական եւ ամենօրյա աշխատանք պետք է տարվի նաեւ ծաղկապատման ու ձեւավորման ուղղությամբ», նշել է Տարոն Մարգարյանը:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքներն առավել ակտիվացնելու նպատակով շարունակվում է կանաչապատման ձեռնարկություններում սեզոնային թափուր հաստիքների համար ցանկացողների աշխատանքի ընդունումը:

Հասարակական տրանսպորտի սպասարկումը վերահսկվո՞ւմ է

Քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում է հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի ուղղությամբ ամենօրյա հսկողությունը: Քաղաքապետարանի հաղորդագրություններում մշտապես տեղ գտնող այս նախադասությունը թերեւս ճիշտ կլիներ, որ տեղ գտներ «Սուտասանը» հեքիաթում` թագավորության կեսը ստանալու ակնկալիքով:

Ասֆալտապատում եւ վերաասֆալտապատում

Մայրաքաղաքում շարունակվում են քաղաքապետարանի 2013-ի ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները: Այդ մասին նշվել է քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: Շինբարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ է նաեւ կապալառուների կողմից սեփական միջոցներով 2012-ին անորակ եւ թերի կատարած ասֆալտբետոնե ծածկույթի թերությունների վերացման գործընթացը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մշտական հսկողության պահանջ է դրել մայրաքաղաքի փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնման աշխատանքների ավարտից հետո համապատասխան կազմակերպությունների կողմից ներքին կոմունիկացիոն աշխատանքների իրականացման նպատակով քանդման թույլտվությունները բացառելու վերաբերյալ:

Կվերակառուցվի նաեւ «Հաղթանակ» զբոսայգին

Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթից բացիՙ առաջիկայում կներկայացվեն նաեւ մայրաքաղաքի մյուս հրապարակների վերակառուցման եւ զարգացման մասով բաց մրցույթները: «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քննարկել այգու վերակառուցման ներդրումային առաջակը, ուսումնասիրել «Հաղթանակ» զբոսայգու ներկա վիճակն ու գույքագրում կատարել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #96, 11-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ