«ՇՈՒՇԻ» ՀԱՄՈՒՅԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԻԱՑՆԵԼ Հ. Ծ. «Շուշի» պարային համույթի հաջողության գաղտնիքն այն է, որ Սեդա Քանտարճյանը ոչ թե հարկադրաբար, այլ իր իսկ ցանկությամբ, սիրով է ստեղծել, հիմնել այդ խումբը», գրում է Նյու Ջերսիի Հայկական ռադիոժամի հաղորդումների տնօրեն Վարդան Աբդոն Նյու Յորք-Նյու Ջերսիում գործող պարախմբի մասինՙ ավելացնելով, որ երեխաները սիրով ու հպարտությամբ են բեմ բարձրանում կատարելու հայկական ավանդական եւ ժամանանակից պարեր: Խմբի նորագույն ելույթը տեղի է ունեցել, ըստ ստացված հաղորդագրության, մայիսի 18-ին Սբ Լեւոն հայկական եկեղեցու Աբաջյան դահլիճում եւ դարձյալ արձանագրել հաջողություն, որը ոգեւորել է մասնակիցներին, որոնք երդվել են շարունակել միասին աշխատել կանգուն պահելու համար «Շուշի» պարային համույթը: |