Օրեր առաջ Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը հայտարարել էր, որ «եթե Հայաստանը նման խնդրանքով դիմի, ապա Ադրբեջանը կարող է քննարկել Հայաստանին գազ մատակարարելու հարցը»: Դրան հետեւել էր Իլհամ Ալիեւի աշխատակազմում արտաքին քաղաքական հարցերով պատասխանատու Նովրուզ Մամեդովի «քերականական մեկնաբանությունը». «Կարող է քննարկել` դեռեւս չի նշանակում, թե կքննարկի, առավել եւս` ...
Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը ներկայացնելովՙ ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը երեկ նշեց, որ նկատի ունենալով երկրորդ եռամսյակի առաջարկի շոկերը` գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, ինչպես նաեւ կարկտահարության հետեւանքները, առաջիկա 1 տարվա ընթացքում գնաճի մակարդակը բարձր կլինի նպատակային միջակայքից:
Բելգիահայ դեմոկրատների միությունը տարածել է հայտարարություն ի պաշտպանություն թուրքահայ մտավորական ու գրող Սեւան Նշանյանի, որը Մուհամմեդ մարգարեի մասին քննադատական մտքեր արտահայտելու պատճառով Թուրքիայում դատապարտվել է 13,5 ամիս ազատազրկման: Այս մասին «Ազգը» արդեն տեղեկացրել է: Բելգիահայ դեմոկրատների միությունը գտնում է, որ այս քայլով Սեւան Նշանյանը Հրանտ Դինքի նման թիրախ կդառնա թուրք ...
Երեկ առավոտյան Ստամբուլի Թաքսիմ հրապարակի «Գեզի» զբոսայգում ցուցարարները վերստին բախվեցին ոստիկանության հետ: Բորբոքված կրքերը չեն հանդարտվում, ոչ էլ կհանդարտվեն, որքան էլ վարչապետ Էրդողանն այսօր ընդունի բողոքի ցույցերը համակարգող «Թաքսիմի պլատֆորմի» ղեկավարներին: Խնդիրը այգու հատման ենթակա ծառերը, այսինքնՙ բնապահպանությունը չէ, այլ աշխարհիկ քեմալականների հակազդեցությունը իսլամամետ կառավարությանը, որը դրսեւորվում է վարչապետ Էրդողանի ...
Իրանի նախագահության բարեփոխական թեկնածու Մոհամմեդ Ռզա Արեֆը հայտարարել է, որ ինքը դուրս է գալիս մրցավազքից: Փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Արեֆի խոսքերով, ինքը իր թեկնածությունը հանել է բարեփոխականների առաջնորդներից մեկիՙ Մոհամմեդ Խաթամիի խնդրանքով: Հունիսի 10-ին հայտնի դարձավ, որ նախագահական ընտրարշավը լքել է եւս մեկ թեկնածուՙ խորհրդարանի նախկին նախագահ Գոլամ Ալի Խադդադ Ադելը, ...
Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագրի շրջանակում հարկային եւ մաքսային արտոնություն տրամադրելու հարցի քննարկման շարունակությունը երեկ բավական թեժ ընթացք ունեցավ Ազգային ժողովում:
Ռուսաստան-Վրաստան հարաբերությունները հաճախ ավելի միջնորդավորված են, քան ուղղակի դրսեւորումներ են ունենում: Անկախ երկրի արտաքին քաղաքականությունից, որ նախկինում ակնհայտորեն, իսկ ներկայումս էլ կիսաանորոշ ուղղված է ընդդեմ Ռուսաստանի, իրավիճակն այնպիսի զարգացումներ է ունենում, որ ներկա ու անցյալ իրադարձությունների համադրությունն ու անգամ վերլուծությունը առանձնակի ոչ մի տեղ չեն տանում:
ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը երեկ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին անդրադարձավ օրերս «օկուպացված տարածքների» դիմաց հայկական կողմից փոխհատուցում պահանջելու վերաբերյալ հայցին (իբր) Միջազգային դատարան, որի վերաբերյալ տեղեկատվությունը դուրս է եկել նախ Ադրբեջանի փոխվարչապետ ոմն Հասանովից: Էնֆիաջյանը նշեց, թե հայկական կողմը սովոր է ադրբեջանական ապատեղեկատվական մեխանիզմների եւ ընդհուպ նախագահ Ալիեւ` կառավարման օղակների ...
Մարզաշխարհում հայտնի խոսք կաՙ «Ավելի դժվար է չեմպիոնությունը պահպանելը, քան չեմպիոն դառնալը»: Տրամաբանությունը հետեւյալն է, երբ չեմպիոն չես, խաղում ես այնպես, ինչպես կարող ես խաղալ, ու եթե ամենաուժեղն ես խաղում, չեմպիոն ես դառնում: Բայց երբ խաղում ես չեմպիոնի կարգավիճակով, ուրեմն իրավունք չունես թույլ խաղալու, ու պետք է վերահաստատես ամենաուժեղը լինելդ: ...
Հայերի ցեղասպանության հարյուրամյակը սարերի հետեւում չէ. մինչդեռ մենք դեռ պատրաստ չենք համաշխարհային մակարդակով կազմակերպելու եւ հիշատակելու: Ավելին, չենք էլ պատկերացնում, թե ինչ արդյունքներ կարող ենք ակնկալել:
Ձեռքը «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքին դրածՙ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ երդվեց քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, Երեւանի ավագանու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել Երեւանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երեւանի բարգավաճմանն ու գործել ի բարօրություն նրա բնակիչներին: «Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման եւ ...
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների եւ զարգացման հայեցակարգի ու դրա դրույթների իրականացման նպատակով ընդունված միջոցառումների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Հունիսի 10-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեին` ուղեկցությամբ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի:
2013 թուականին, լիբանանահայ նշանաւոր ոսկերչական «Եփրեմ» հաստատութիւնը նախաձեռնեց «Խաչքար» ոսկեայ ադամանդակուռ ապարանջանի ստեղծման... գլուխ-գործոց մը, որ կը հետապնդէ հայկական ազգային եւ բարեգործական վեհ նպատակներ:
Անցյալ դարի հայտնի բանաստեղծ Աշոտ Գրաշու (Աշոտ Բաղդասարի Գրիգորյան-1910-1973 թթ.) «Արի գնանք Ղարաբաղ» ժողովածուն պատրաստելու նպատակով նրա արխիվին ծանոթանալիս, որը պահվում է գրողի եղբորորդի, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Գրիգորյանի մոտ, իմ ուշադրությունը գրավեց երկու լուսանկար, որոնք հարկ եմ համարում ներկայացնել ընթերցողին:
73-ամյա Սերյոժա Պողոսյանը բնակվում է Սպիտակում` մի անմարդաբնակ տարածքի անշարժ վագոն-տնակում: Սերյոժա Պողոսյանը աշխատանքի վետերան է, 2-րդ խմբի հաշմանդամ եւ թոշակառու: Մի քանի օր առաջ նա դիմել էր «Ազգի» խմբագրություն իր խնդիրները բարձրաձայնելու եւ իրավունքերը վերականգնելու խնդրով:
Փարիզի Համալսարանական միջազգային ոստանի հայ ուսանողներու տունը 2013-2014 ուսումնական շրջանի համար կ՛ընդունի հայ երիտասարդներ, որոնք բարձրագոյն ուսումնին պիտի շարունակեն փարիզեան համալսարանի մը մէջ (Մաստեր Ա. էն մինչեւ դոկտորական): Ընդունման յանձնախումբը իր նիստը կը գումարէ յառաջիկայ յունիս 28-ին: Դիմումները կ՛ընդունուին մինչեւ յունիս 27:
Հունիսի 12-19-ը ՀՀ կթության եւ գիտության նախարարությունը եւ Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը կազմակերպում են Առնո Բաբաջանյանի անվան պատանի եւ երիտասարդ դաշնակահարների 2-րդ միջազգային մրցույթ-փառատոնը:
Խանտի Մանսիյսկում անցկացված արագ շախմատի աշխարհի առաջնության հաղթող ճանաչվեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը, որը 15 հնարավորից վաստակեց 11,5 միավոր: 2-րդ տեղը գրավեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաչնինՙ 11 միավոր: 3-րդը նրա հայրենակից Ալեքսանդր Գրիշչուկն էրՙ 10,5 միավոր:
Սուսերամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը հաջող մրցելույթներ ունեցավ Քութաիսում անցկացված միջազգային մրցումներումՙ նվաճելով 5 մեդալ: Հայաստանը ներկայացրին 10 սուսերամարտիկներ:
Ալբենայի շախմատի մրցաշարի գլխավոր մրցանակը շահելուց հետո Տիգրան Պետրոսյանը Գրիգոր-Սեւակ Մխիթարյանի եւ Ավետիք Գրիգորյանի հետ մասնակցում է «Զոլոտիե պեսկի-2013» մրցաշարին, որն անցկացվում է Բուլղարիայում:
Նոր մրցաշրջանի նախապատրաստությունն արդեն սկսել է Հայաստանի նորընծա չեմպիոն Գյումրիի «Շիրակը», որն իր առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում է Հանքավանում: Մինչեւ առաջնության մեկնարկը «Շիրակը» հուլիսին կմասնակցի չեմպիոնների լիգայի խաղարկությանը: Քանի որ Հայաստանի գործակիցը շատ է նվազել ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում, ուստի այս տարի «Շիրակը» մրցաշարը կսկսի չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից: Այդ ...