RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#095, 2013-06-08 > #096, 2013-06-11 > #097, 2013-06-12 > #098, 2013-06-13 > #099, 2013-06-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #97, 12-06-2013



Տեղադրվել է` 2013-06-11 23:39:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 1087, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 38

ԱՌԱՋԻԿԱ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ԿԼԻՆԻ ԲԱՐՁՐ ԳՆԱՃ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

2014-ի երկրորդ կեսից գնաճը կվերադառնա նպատակային միջակայք

Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը ներկայացնելովՙ ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը երեկ նշեց, որ նկատի ունենալով երկրորդ եռամսյակի առաջարկի շոկերը` գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, ինչպես նաեւ կարկտահարության հետեւանքները, առաջիկա 1 տարվա ընթացքում գնաճի մակարդակը բարձր կլինի նպատակային միջակայքից:

Ըստ Արթուր Ստեփանյանիՙ եթե չլինեին այդ շոկերը, ապա գնաճի մակարդակը կլիներ 4 տոկոսի սահմաններում: Մինչդեռ դրանց առկայությամբ, առաջիկա մեկ տարին գնաճը կգտնվի 8 տոկոսի սահմաններում եւ միայն 2014-ի կեսերի կվերադառնա նպատակային միջակայք` 4 տոկոս գումարած-հանած 1,5 տոկոս:

ԿԲ խորհրդի անդամը հիշեցրեց, որ Հայաստանում բարձր գնաճ` մոտ 11 տոկոս, արձանագրվել էր 2011-ին, բայց կառավարության եւ Կենտրոնական բանկի համատեղ քայլերով որոշ ժամանակ հետո նվազեց եւ հասավ կանխատեսված նպատակային շեմին:

Էներգակիրները կազմում են սպառողական զամբյուղի 10 տոկոսը, հետեւաբար դրանց սակագների փոփոխությունը, տվյալ դեպքում բարձացումը, անմիջապես բերում է գնաճի: Արթուր Ստեփանյնաի կարծիքով, գնաճն ավելի փոքր կլինի այն շուկաներում, որտեղ կա մրցակցություն, իսկ ավելի կենտրոնացված շուկաներում գնաճի զսպման վրա պետք է ազդեցություն ունենա նաեւ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: Սոցիալական հետեւանքները կանխելու համար կառավարությունը ձեռնարկելու է համապատասխան միջոցառումներ, այդ թվումՙ աշխատավարձերի բարձրացում:

Գնաճը համախառն ներքին արդյունքի վրա նույնպես բացասական ազդեցություն կունենա: ԿԲ կանխատեսմամբ, 2014-ին տնտեսական աճը կկազմի 4,7-5,9 տոկոս: Այն հարցին, թե երկրի նախագահի առաջադրած 7 տոկոս տնտեսական աճին հասնելու հետ ինչպե՞ս է համադրվում ԿԲ կանխատեսած ավելի ցածր տնտեսական աճը, Արթուր Ստեփանյանը պատասխանեց, որ Կենտրոնական բանկը, որպես ավելի պահպանողական կառույց, 1 տոկոսով ավելի ցածր տնտեսական աճ է կանխատեսում: Նա միաժամանակ ավելացրեց, որ այդ աճը կարող է ավելի բարձր լինել` կախված կառավարության կողմից իրականացվող արտահանմանն ուղղված արդյունաբերության զարգացման քաղաքականության արդյունավետությունից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #97, 12-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ