RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#095, 2013-06-08 > #096, 2013-06-11 > #097, 2013-06-12 > #098, 2013-06-13 > #099, 2013-06-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #97, 12-06-2013



Տեղադրվել է` 2013-06-11 23:39:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 842, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 31

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ

ԱԱԽ մամուլի ծառայություն

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների եւ զարգացման հայեցակարգի ու դրա դրույթների իրականացման նպատակով ընդունված միջոցառումների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Միջգերատեսչական հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ նախագահի ս.թ. ապրիլի 30-ի կարգադրությամբ:

Նիստի բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշեց. «Նիստում քննության կառնենք եւ կհստակեցնենք առաջիկա խնդիրներն ու անելիքները, կնախանշենք կառավարության կողմից հաստատված ռազմարդյունաբերական համալիրի բարեփոխումների ծրագրի միջոցառումների իրականացման աշխատանքները: Այս հանձնաժողովը ունի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական, եւ որ ամենակարեւորն է, մեր երկրի անվտանգության ապահովման տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն: Ոլորտը բավականին բարդ է, բազմաթիվ խնդիրներ կան կուտակված, նաեւ բազմաթիվ ուղղություններով կա կատարված մեծ աշխատանք, բայց մեր հանձնաժողովի նպատակը պետք է լինի, որպեսզի կարողանանք ռազմական արդյունաբերության խնդիրներին տալ նոր հայացք, առաջարկենք նոր լուծումներ, ներգրավենք նաեւ մեր պետական կառավարման մարմինների ներուժը` ռազմական արդյունաբերության ոլորտում դրական զարգացումներ ապահովելու համար: Սա նաեւ հանրապետության նախագահի հստակ դիքորոշումն է, եւ այս հանձնաժողովը վճռական է լինելու համախմբված աշխատելու եւ լավ արդյունքներ ունենալու համար»:

Նիստում հանձնաժողովի անդամները իրենց գերատեսչություններին վերաբերող մասով հանդես եկան զեկույցներով` ներկայացնելով ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված` ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների եւ զարգացումների հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի կատարման ընթացքը:

Նիստում ընդունվեց որոշում հանձնաժողովին կից ձեւավորել մշտապես գործող ռազմատեխնիկական եւ գիտահետազոտական խորհուրդ` կազմում ընդգրկելով բարձրակարգ գիտնականների, հետազոտական-կոնստրուկտորական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետ -մասնագետների:

Հանձնաժողովը քննարկեց կազմակերպչական այլ հարցեր եւս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #97, 12-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ