ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ Ալբենայի շախմատի մրցաշարի գլխավոր մրցանակը շահելուց հետո Տիգրան Պետրոսյանը Գրիգոր-Սեւակ Մխիթարյանի եւ Ավետիք Գրիգորյանի հետ մասնակցում է «Զոլոտիե պեսկի-2013» մրցաշարին, որն անցկացվում է Բուլղարիայում: Մեր շախմատիստների եռյակը հաղթանակով մեկնարկեց: Տիգրանը պարտության մատնեց Նեբոյսա Բարալիկին, Ավետիքն առավելության հասավ Գաբրիել Վոյտեանուի նկատմամբ, իսկ Մխիթարյանը հաղթեց Կալին Դրագոմիրեսկուին: |