RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#096, 2013-06-11 > #097, 2013-06-12 > #098, 2013-06-13 > #099, 2013-06-14 > #100, 2013-06-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #98, 13-06-2013



Տեղադրվել է` 2013-06-12 23:29:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1137, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 55

«ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ». ՍՅՈՒՆԻՔԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՉՊՂԾՎԱԾ ՄԱՐԶՊԵՏ

«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնություն, Գորիս, 12.06.2013թ.

«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը (ք. Գորիս) խիստ մտահոգված է շրջանառվող տեղեկություններից, որ Սյունիքի մարզպետի պաշտոնակատար նշանակված Արա Դոլունցն առաջիկայում կարող է նշանակվել մարզպետ: Եթե դա տեղի ունենա, ապա կարելի է արձանագրել, որ Դոլունցը ենթակա է լինելու ոչ թե Սյունիքի ժողովրդին եւ ՀՀ կառավարությանը, այլ հանդիսանալու է Սուրիկ Խաչատրյանի անձնական մարզպետը:

Այսօր պատմական հնարավորություն է ստեղծվել թոթափելու Սյունիքը Լիսկայի չարաբաստիկ ազդեցությունից, եւ Սերժ Սարգսյանը պետք է օգտագործի այն: Սյունիքին հարկավոր է չպղծված մարզպետ, իսկ անձամբ Լիսկայի եւ նրա «մանկլավիկների» միջեւ էական տարբերություն չկա:

Հորդորում ենք Սերժ Սարգսյանինՙ Սյունիքի մարզպետի թեկնածուի ընտրության ժամանակ որպես չափորոշիչ ընդունել տխրահռչակ Սուրիկ Խաչատրյանի ստեղծած հանցավոր համակարգի հետ որեւէ առնչություն չունենալը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #98, 13-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ