RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#096, 2013-06-11 > #097, 2013-06-12 > #098, 2013-06-13 > #099, 2013-06-14 > #100, 2013-06-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #98, 13-06-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-06-12 23:29:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1322, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 33

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

Հ. Հ.

Իսրայելի կառավարությունը դեռեւս չի հաստատել Նուրհան արք.-ի ընտրությունը

Հունիսի 4-ին տեղի է ունեցել Երուսաղեմի հայոց 97-րդ պատրիարքիՙ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի գահակալության արարողությունը: Հոգեւորականները շարժվել են դեպի տաճար, որտեղ Նուրհան սրբազանը պաշտոնապես ներկայացվել է որպես Երուսաղեմի հայոց պատրիարք: Նա ծնկի է իջել սուրբ խորանի առջեւ որպես հավատարմության եւ նվիրվածության քայլ առ Տիրոջը եւ հավաստիացրել, որ կապահովի հայկական դարավոր ներկայության շարունակականությունը Սուրբ երկրում: Արարողությանը յոթ արքեպիսկոպոսներ, այդ թվումՙ ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանն ու Հայ եկեղեցու էկումենիկ գրասենյակի տնօրեն Վիգեն արք. Այքազյանը, իրենց աջ ձեռքերն են դրել Մանուկյան արքեպիսկոպոսի գլխին, նրան շնորհելով եւ տալով իրավասություն առաջնորդելու հայերին Երուսաղեմում:

Գահակալությունից հետո պատրիարքը կարեւորել է ներդաշնակությունն ու բարեկամությունը բոլոր այն ժողովուրդների միջեւ, ովքեր Երուսաղեմը դավանում են իրենց տունը: Գահակալության արարողությանն ընթերցվել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի ուղերձները, որտեղ հոգեւոր առաջնորդները հայտարարել են Երուսաղեմի պատրիարքարանին աջակցելու պատրաստակամության մասին:

Նուրհան արք. Մանուկյանը Երուսաղեմի հայոց պատրիարք է ընտրվել հունվարի 24-ին տեղի ունեցած ընտրություններով եւ ստացել 17 ձայն: Պատրիարքի ընտրությունն անցկացվել էր 2 փուլով: Երուսաղեմի հայոց պատրիարքի ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն միայն Սրբոց Հակոբյանց միաբանության անդամները:

Ինչպես «Ազգ»-ը տեղեկացրել էր, պատրիարքի ընտրությունների նախօրեին տեղի ունեցած պաշտոնական ընդունելությանը ներկա են եղել նաեւ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասն ու վարչապետ Սալամ Ֆայատը, իսկ ավելի ուշ նրան ընդունել էր Հորդանանի Աբդալլահ իբն Հուսեյն թագավորը:

Երուսաղեմի պատրիարքի աթոռը թափուր էր մնացել նախորդ տարվա հոկտեմբերի 12-ից, երբ 22 տարի պաշտոնավարելուց հետո վախճանվեց Թորգոմ արք. Մանուկյանը:

Ավելացնենք նաեւ մի կարեւոր հանգամանք. ըստ «Ազգի» տվյալներիՙ Իսրայելի կառավարությունը դեռեւս չի վավերացրել Նուրհան պատրիարքի ընտրությունը, մինչդեռ Հորդանանի թագավորը եւ Պաղեստինյան ինքնավարության առաջնորդը արդեն իսկ հաստատել են: Ըստ չճշտված տվյալներիՙ Իսրայելի կառավարությունը դժգոհ է Նուրհան պատրիարքի նախապես արած որոշ հայտարարություններից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #98, 13-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ