RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#096, 2013-06-11 > #097, 2013-06-12 > #098, 2013-06-13 > #099, 2013-06-14 > #100, 2013-06-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #98, 13-06-2013



Տեղադրվել է` 2013-06-12 23:29:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1219, Տպվել է` 46, Ուղարկվել է էլ.փոստով` 40

ԼԱՎՐՈՎ. «ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԳՈԼԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»

Պ. Ք.

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռիո դե Ժանեյրոյում լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է խաղաղարարներ ուղարկել Գոլանի բարձունքներ, եւ որ այդ նախաձեռնությունը թելադրված է ոչ թե տարածաշրջանում ՌԴ ազդեցությունը ուժեղացնելու ցանկությամբ, այլ «Մերձավոր Արեւելքի մի անկայուն հատվածի անվտանգությունն ապահովելու ձգտմամբ»:

ՌԻԱ գործակալությունը մեջբերում է Լավրովի այն խոսքը, թե տվյալ հարցի վերջնական լուծումը կախված է Իսրայելի եւ Սիրիայի դիրքորոշումներից:

ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուրներ վկայակոչելովՙ «Նեզավիսիմայա գազետա» թերթը գրում է, որ ՄԱԿ-ի, Իսրայելի եւ Սիրիայի թույլտվությունը ստանալու դեպքում Ռուսաստանը Գոլանի բարձունքներ կուղարկի 31-րդ առանձին դեսանտագրոհային բրիգադի մի գումարտակ, ինչպես նաեւ «Մի-8» փոխադրական եւ «Մի-24» հարվածային ուղղաթիռներ:

Այս շաբաթ խաղաղօվկիանոսյան Ֆիջի կղզի-պետությունը որոշեց զինծառայողներ ուղարկել Գոլանՙ ՄԱԿ-ի դիտարման ու տարանջատման ուժերի կազմում ծառայելու:

Գոլանի բարձունքներումՙ սիրիա-իսրայելական սահմանի շրջանում, ներկայումս լարված իրավիճակ է: Սիրիայում բանակի եւ ապստամբների կատաղի բախումներ են տեղի ունենում Կունեյտրայի շրջակայքումՙ ՄԱԿ-ի խաղաղարարների դիրքերի մոտ: Հունիսի 12-ի առավոտյան մարտերը վերսկսվեցին:

Նույն օրը ավստրիացի զինծառայողները սկսեցին հեռանալ Գոլանից: Ավելի վաղ համանման որոշում էին ընդունել Խորվաթիան, Կանադան եւ Ճապոնիան: Ավստրիացիները հեռանալուց հետո Գոլանի բարձունքներում կմնա ՄԱԿ-ի 600 խաղաղարար: Ֆիջին շուտով կուղարկի մոտ 200 զինծառայող: ՄԱԿ-ի խաղաղարարները այնտեղ զբաղվում են միայն դիտարկմամբ եւ չեն միջամտում զինված հակամարտություններին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #98, 13-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ