«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #98, 13-06-2013
| ՀԱՄԱՌՈՏ | Տեղադրվել է` 2013-06-12 23:29:52 (GMT +04:00) | Ընթերցված է` 997, Տպվել է` 45, Ուղարկվել է էլ.փոստով` 39
| 500 ՀԱԶԱՐ ԵՎՐՈ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ԿՈՒՂՂՎԻ ՎԵԴԻԻ ՋՐԱՄԲԱՐԻՆ ԵՎ «ՏԱԹԵՎ» ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ Ա. Մ. Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Անրի Ռենոն երեկ ֆինանսավորման համաձայնագիր ստորագրեցին. Ֆրանսիական զարգացման գործակալությունը Հայաստանի կառավարությանը կտրամադրի 500 հազար եվրո դրամաշնորհ: Մասնավորապես, Վեդիի ջրամբարի կառուցման նպատակով մոտ 300 հազար եվրո գումար կուղղվի Արարատյան դաշտի ոռոգման համակարգի ամբողջական տեխնիկատնտեսական ուսումնասիրությանը, մոտ 100 հազար եվրոՙ «Տաթեւ» տուրիստական կենտրոնում ներառված համայնքների զարգացման համալիր ուսումնասիրությանը: Նախատեսվում է նաեւ ուսումնասիրություններ եւ վերլուծություններ կատարել կոշտ թափոնների կառավարման ազգային ծրագիր ստեղծելու համար, ինչպես նաեւ աջակցություն տրամադրել ջրի կառավարման ծրագիրն իրականացնելու նպատակով: | | | |
|
| |