RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#096, 2013-06-11 > #097, 2013-06-12 > #098, 2013-06-13 > #099, 2013-06-14 > #100, 2013-06-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #98, 13-06-2013



Տեղադրվել է` 2013-06-12 23:29:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1169, Տպվել է` 59, Ուղարկվել է էլ.փոստով` 45

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԱՆԻ. ՊԱՀԼԱՎՈՒՆՅԱՑ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ» ՊՐԱԿԸ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

Հրատարակվել է «Անի. Պահլավունյաց եկեղեցիներ» պրակը: Ավելի վաղՙ 2011 թ. լույս էր տեսել նաեւ «Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (Տիգրան Հոնենցի) եկեղեցական համալիր» պրակը: Երկու պրակների շնորհանդեսը կկայանա հունիսի 14-ին, ժամը 15-ին ՀՀ Ճարտարապետների միությունում: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտամոթոդական խորհրդի որոշմամբ տպագրված պրակները եզակի ձեռնարկներ են, որոնցում ներկայացված են հայկական ճարտարապետության պատմության գիտական ուսումնասիրության հիմնադիր, ճարտարապետ Թորամանյանի 20-րդ դարի սկզբին կատարած աշխատանքները: Մասնավորապես «Անի. Պահլավունյաց եկեղեցիներ» պրակում ներկայացվել են Թ. Թորամանյանի կատարած` Անիի Ս. Առաքելոց եկեղեցու եւ գավթի, Ս. Փրկիչ եւ Ս. Գրիգոր (Ապուղամրենց) եկեղեցիների չափագրություններն ու վերակազմությունները: Ընտրված եկեղեցիների մեկենասներն են եղել հայկական Պահլավունյաց իշխանական տոհմի ներկայացուցիչները, որոնց հայրենանվեր գործունեության մասին հիացմունքով ու ակնածանքով է խոսել Թորամանյանը: Եկեղեցիներից յուրաքանչյուրն իր հորինվածքով ու հարդարանքով անփոխարինելի տեղ է զբաղեցնում հայկական ճարտարապետության գանձարանում: Ընթերցողին ներկայացվող գծագրական նյութերի մեծ մասը տպագրվում է առաջին անգամ:Պրակը կազմել են ՊՈԱԿ-ի ֆոնդերի բաժնի վարիչ Գ. Հովհաննիսյանը ու ճարտարապետ Գ. Ղաֆադարյանը: Լույս է տեսել 350 օրինակ տպաքանակով:

«Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (Տիգրան Հոնենցի) եկեղեցական համալիրը» պրակում ներկայացված են Թորամանյանի 20-րդ դարի սկզբին կատարած` Անիի Ս. Գրիգոր Լուավորիչ (Տիգրան Հոնենցի) եկեղեցու, կից կառուցված սյունասրահի եւ մատուռի չափագրություններն ու լուսանկարները: Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին իր դասական համաչափությունների, բարձրարվեստ հարթաքանդակների եւ որմնանկաների շնորհիվ համարվում է Շիրակի ճարտարապեական դպրոցի լավագույն ավանդույթները կրող հուշարձաններից մեկը: Մինչ այժմ Թ. Թորամանյանի կատարած չափագրություններից միայն համալիրի հատակագիծն է ներկայացված մասնագիտական գրականության մեջ, մյուսները (ճակատներ, կտրվածքներ, ճարտարապետական մանրամասներ) տպագրվում են առաջին անգամ: Անցած հարյուր տարվա ընթացքում հուշարձանը կրել է փոփոխություններ, եւ հուշարձանի նախնական վիճակը փաստագրված է միայն Թորամանյանի գծագրերում ու լուսանկարներում: Պրակը լույս է տեսել 300 օրինակ տպաքանակով, կազմել են` Ս. Առաքելյանը, Գ. Հովհաննիսյանը, Գ. Ղաֆադարյանը:

2008 թ. տպագրվել ու ընթերցողի դատին էր հանձնվել «Անիի մայր տաճարը» առաջին պրակը: Հրատարակված պրակների գիտական խմբագիրն անվանի ճարտարապետ Գրիգոր Հասրաթյանն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #98, 13-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ