RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#096, 2013-06-11 > #097, 2013-06-12 > #098, 2013-06-13 > #099, 2013-06-14 > #100, 2013-06-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #98, 13-06-2013



Տեղադրվել է` 2013-06-12 23:29:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1200, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 41

10-ԱՄՅԱ ՇՈՒՇԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «ՇԱՐԱԿԱՆՆԵՐ ԵՐԳԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԻՆՁ ՀՐԵՇՏԱԿ ԵՄ ԶԳՈՒՄ»

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, Արցախ-Երեւան

Գտնվելով Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, հետաքրքական եւ անսովոր տեսարանի ականատեսը եղանք:

Մանուկներ` 9-ից 11 տարեկան, շարականներ էին երգում` երկյուղածությամբ ու ոգեւորությամբ:

«Ազգ»-ը հետաքրքրվելով փոքրիկների խմբով, պարզեց, որ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին չունենալով երգչախումբ, դպրոցում հայտարարություն է տարածվում եւ դպրոցի աշակերտները` ձայնային լավ տվյալներով, ցանկություն են հայտնում մասնակցելու պատարագներին:

Երգչախմբի ղեկավարը Գյուլնարա Համբարձումյանն է, սակայն հարգելի պատճառով նա այդ օրը ներկա չէր եւ մենք զրուցեցինք երգչախմբի ղեկավարի ժամանակավոր փոխարինող Շողիկ Գրիգորյանի հետ. «Երեխաները մեծ հաճույքով են գալիս, պարապում, ինչպես նաեւ մասնակցում պատարագներին եւ մեծ զորություն եւ ուժ ստացած գնում են տուն»:

«Ազգ»-ի հետ զրույցում երգչախմբի ամենափոքրիկ երգչուհին, 9-ամյա Ասրյան Արեւիկը պատմեց, թե ինչպես է հայտնվել երգչախմբում. «Իմանալով, որ հնարավորություն կա եկեղեցում շարականներ երգել, որոշեցի գալ: Ամեն կիրակի գալիս եւ երգում եմ` «Հայր մեր», «Խորհուրդ խորին», «Բարեխոսություն» եւ էլի մի քանի երգեր: Այս ամենն ինձ շատ է դուր գալիս, ծնողներս եւս ուրախանում են»:

Շուրջ երկու տարի է, ինչ երգչախումբը գործում է, որտեղ երգում են 11 հոգի: Ամենափոքրը` 9, իսկ ամենամեծը 12 տարեկան:

Երգչախմբի մյուս անդմաներից 10-ամյա Հայրապետյան Շուշանի ցանկությունն է ապագայում ստանալ մասնագիտական կրթություն, որպեսզի հետագայում եւս եկեղեցում պատարագ երգի. «Երբ երգում եմ պատարագը, ինձ շատ լավ եմ զգում եւ կարծես հրեշտակները կողքս լինեն ու օգնեն, որ լավ երգեմ: Շարականներ երգելու ժամանակ ինձ հրեշտակ եմ զգում: Սկզբում երեխաները քիչ էին, իսկ հիմա մեր ընկերներն ու ծանոթները եւս ցանականում միանալ մեզ »:

Ուրախալի է, որ մանուկ հասակից երեխաների մեջ սերմանում են հավատ, քանի որ այս վտանգավոր շրջանում, երբ աղանդավորականները «զոմբիացնում» են մարդկանց, հարկավոր է սերմանել եւ պահպանել հավատը: Իսկ Գանձասարի եկեղեցու երգչախմբի պարագան ուղղակի հրաշք էր, երբ 9-10 տարեկան երեխաներ, ամենակարեւորը ոչ թե ստիպողաբար, ամեն կիրակի գնում եւ շարականներ են երգում այդ սրբազան վայրում:

Հուսանք, որ նման նախաձեռնություններով հանդես կգան նաեւ առանձին երգչախումբ չունեցող մեր մյուս եղեկեցիները:

Նշենք, որ Գանձասարն Արցախի վանական համալիրներից մեկն է, որը գտնվում է Մարդակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում:

Գանձասար վանական համալիրն իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի եւ թանկարժեք այլ մետաղների հանքեր:

Գանձասարն առաջնորդարան էր եւ Խաչենի իշխանների տոհմական տապանատունը: Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ Գանձասարը պահպանել է հոգեւոր կենտրոնի իր դերը: Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգեւոր գործիչներ, որոնք իրենց նպաստն են բերել Խաչենի եւ հարակից շրջանների մտավոր եւ մշակութային կյանքի զարգացմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #98, 13-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ