RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#097, 2013-06-12 > #098, 2013-06-13 > #099, 2013-06-14 > #100, 2013-06-15 > #101, 2013-06-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #99, 14-06-2013



Տեղադրվել է` 2013-06-13 23:40:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1250, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 39

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔ. ԿՃՈՅԱՆԸ` ՕՖՇՈՐԱՅԻՆ ՍԿԱՆԴԱԼԻ ՄԱՍԻՆ

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք Կճոյանն Արարատյան հայրապետական թեմի մամուլի հաղորդագրությամբ արձագանքել է վարչապետ Տիգրան Սարգսյանի, իր եւ գործարար Աշոտ Սուքիասյանի` օֆշորային գոտում ընկերություն գրանցելու մասին «Հետքի» հրապարակմանը. «Այսպես կոչված «օֆշորային սկանդալի» հետ կապված, Սրբազանն արդեն հայտարարել է, որ ձեռներեցությամբ զբաղվելու պարագայում երբեք չէր շարունակի ծառայել Հայ առաքելական եկեղեցուն. գաղտնի եւ ընդհատակյա գործունեությունը հարիր չէ իր սկզբունքներին:

Իր անվան շուրջը պարբերաբար տարածվող ապատեղեկատվությունների փաստի առիթով իրավապահ մարմիններին չդիմելու զարմանքի առնչությամբ Սրբազանը հայտարարում է, որ այդօրինակ մեթոդները խորթ են հայ հոգեւորականի մասին իր ունեցած պատկերացումներին: Տարածվող տեղեկությունները, թե, իբր, Նավասարդ արք. Կճոյանը ներկա է եղել ադամանդագործության զարգացմանն առնչվող պետական հանձնաժողովներից մեկի նիստին, չեն համապատասխանում իրականությանը: Սրբազանը դատապարտում է Երեւանի Սբ Սարգիս եկեղեցու խաչքավորներից մեկիՙ Աշոտ Սուքիասյանի հետ իր շփման շահարկումըՙ իրականության հետ որեւէ աղերս չունեցող սեփական ենթադրություններն ու դատողությունները փաստարկելու նպատակով», ասված է հաղորդագրության մեջ: Միաժամանակ նշվում է, թե նա բարձր է գնահատում ժողովրդավարական հասարակության արժեքները, սակայն խոսքի ազատության չարաշահումը համարում է վտանգավոր եւ վնասակար առաջին հերթին հենց այդ արժեքների ջատագովների համար ու ազատ խոսքը մարդու պատվի հետ խաղալու ինդուլգենցիա չէ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #99, 14-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ