ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ՀԱՅՏՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԳԵՂԱՄ ԼԵՎՈՆԻ ԽԱԼԱԹՅԱՆԸ ՌՀՄ փոխնախագահ ԼԵՎՈՆ ՄՈՒԿԱՆՅԱՆ Խոր կսկիծով հայտնում ենք, որ երկարատեւ հիվանդությունից հետո, 2013 թ. հունիսի 12-ին կյանքից հեռացավ իսկական հայրենասեր, Ռուսաստանի եւ Հայաստանի հայտնի հասարակական գործիչ Գեղամ Լեւոնի Խալաթյանը: Գ. Լ. Խալաթյանը իր կյանքի ավելի քան 25 տարին նվիրել է հասարակական գործունեությանը, եւ նրա բոլոր ջանքերն ուղղված էին ռուսահայերի եւ ՌԴ քաղաքացիական հասարակության ներուժի ամրապնդմանը: Խալաթյանը Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի քաղաքային բաժանմունքիՙ ՌԴ խոշորագույն տարածաշրջանային ազգային-մշակութային կառույցի հիմնադիրներից մեկն էր եւ նախագահը: Նա նաեւ ընտրվել էր ՌՀՄ փոխնախագահ, Մոսկվայի կառավարությանն առընթեր ազգությունների գործերի խորհրդի նախագահ եւ ՌԴ տարածաշրջանների զարգացման նախարարության կոնսուլտատիվ խորհրդի անդամ: Գեղամ Խալաթյանին ճանաչում էին որպես ազնիվ, օրինավոր, խելացի, գրագետ, աշխատասեր, զգայուն եւ շատ համեստ մարդու: Նրա մահը մեծ կորուստ է հարազատների, մերձավորների, բարեկամների, գործընկերների, զինակիցների, համախոհների համար եւ անդառնալի կորուստՙ հայկական սփյուռքի եւ ՌԴ քաղաքացիական հասարակության համար: Մոսկվայում Գ.Լ. Խալաթյանին հրաժեշտ կտան 2013 թ. հունիսի 14-ին, ժամը 14-ին, քաղաքային թիվ 52 կլինիկական հիվանդանոցի սգո արարողությունների սրահում (Պեխոտնայա փ., 3, մետրոյի «Օկտյաբրսկոյե պոլե» կայարան): Համաձայն իր կտակի, հուղարկավորությունը տեղի կունենա Հայաստանում: Երեւանում հրաժեշտը կկայանա հունիսի 15-ին, ժամը 19-ին, Երեւանի Մաշտոցի պող. թիվ 15 շենքի 97-րդ բնակարանում: Թաղումըՙ հունիսի 16-ին, ժամը 14-ին: Խոր կսկիծովՙ |