ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է 33 ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՀՀ հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող, ՌԴ առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը ճանաչված Յուրա Մովսիսյանն ընդգրկվել է Ռուսաստանի 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում: Յուրան աջ եզրային հարձակվողների ցանկում եզրափակում է լավագույն եռյակը: Առաջինն «Անժիում» հանդես եկող Սամուել Էտո՛Օ-ն է, 2-րդըՙ Ահմեդ Մուսան (ԲԿՄԱ): Առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեեւը: Լավագույն մարզչի մրցանակը կստանա երկրի չեմպիոն եւ գավաթակիր ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին: Լավագույն մրցավար է ճանաչվել Ալեքսանդր Եգորովը, իսկ «Անժիի» նախագահ Սուլեյման Քերիմովը կպարգեւատրվի «ֆուտբոլի զարգացման համար» մրցանակով: |