RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#098, 2013-06-13 > #099, 2013-06-14 > #100, 2013-06-15 > #101, 2013-06-18 > #102, 2013-06-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #100, 15-06-2013



Տեղադրվել է` 2013-06-14 23:09:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1222, Տպվել է` 47, Ուղարկվել է էլ.փոստով` 48

ՕԲԱՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵՑ ԶԻՆԵԼ ՍԻՐԻԱՑԻ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻՆ

Պ. Ք.

Պատրվակը քիմիական զենքի կիրառումն է

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման թույլատրել է որոշ զինատեսակներ մատակարարել սիրիացի ապստամբներին: Այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունըՙ վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներ: Ըստ էության, խոսքը Սիրիայի իրադարձություններին բացահայտ օտարերկրյա միջամտության մասին է: Արդեն իսկ հայտնի էր, որ ընդդիմադիրների հետ կողք կողքի կռվում են տարբեր երկրներից եկած գրոհայիններ, իսկ Սաուդյան Արաբիան եւ Քաթարը քողարկված ձեւերով զենք են մատակարարում սիրիացի ապստամբներին:

Սպիտակ տունը հինգշաբթի օրը հայտարարեց, որ սիրիացի ապստամբներին ուղղակիորեն կհատկացվի ռազմական օգնություն: Պաշտոնական մակարդակով այդ օգնության մանրամասնությունները չեն հաղորդում եւ կոնկրետ զինատեսակներ չեն նշվում: Սակայն հունիսի 14-ին «Նյու Յորք թայմս» թերթը տեղեկացրեց, որ սիրիացի ապստամբները ԱՄՆ-ից կստանան հրազեն եւ հակատանկային համակարգեր: Ամերիկացիներն արդեն մի քանի ամիս սիրիական ընդդիմությանը մատակարարում են զինամթերքի փոքր քանակություն, ինչպես նաեւ պարեն եւ դեղորայք, սակայն ուղղակիորեն զենք մատակարարելու ապստամբների խնդրանքները մնում էին անպատասխան:

Ընդդիմությանը ցույց տրվող ռազմական օգնությունն ընդլայնելու որոշումը ընդունվեց այն հայտարարությանը զուգընթաց, թե ԱՄՆ վարչակազմն ունի Բաշար Ասադի զորքերի կողմից քիմիական զենքի օգտագործման հավաստի տեղեկություններ:

ԱՄՆ իշխանությունների տվյալներովՙ Սիրիայի բանակը վերջին ամիսներին «սահմանափակ ծավալներով» կիրառել է քիմիական զենք, մասնավորապեսՙ նյարդակաթվածային զարին գազ, որի հետեւանքով սպանվել է 100-150 մարդ: Դեռ 2012-ի ամռանը նախագահ Օբաման հայտարարել էր, թե Սիրիայի կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառությունը կդառնա «կարմիր գիծ», որը կարող է ճանապարհ բացել Սիրիայի հակամարտությանը օտարերկրյա ուղղակի միջամտության համար:

Մինչդեռ, Սիրիայում քիմիական զենքի օգտագործման փաստերը քննող ՄԱԿ-ի հատուկ հանձնախմբի անդամ, միջազգային քրեական դատարանի նախկին նախագահ Կաուլա դել Պոնտեն վերջինս հայտարարել էր, որ Սիրիայում, ըստ երեւույթին, քիմիական զենք օգտագործել են ապստամբները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #100, 15-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ