ԿԱՅԱՑԱՎ A 350 ՕԴԱՆԱՎԻ ԱՌԱՋԻՆ ԹՌԻՉՔԸ Հունիսի 14-ին Թուլուզի «Բլանյակ» օդանավակայանի թռիչքուղուց առաջին անգամ օդ է բարձրացել եվրոպական «Էրբաս» ընկերության նոր A 350XWB լայնիրան ինքնաթիռը: RFI ռադիոկայանի տվյալներով, անձնակազմը բաղկացած է եղել 6 մարդուց (2 օդաչու եւ 4 բորտինժեներ): Թռիչքը տեւել է 4 ժամ: A 350-ի ստեղծման նախագիծը սկսել էին իրականացնել 7 տարի առաջ: Նոր օդանավը 50 տոկոսով կազմված է կոմպոզիտային նյութերից եւ համարվում է ամերիկյան Boeing 787 Dreamliner-ի եւ Boeing 777-ի մրցակիցը: Նախատեսված է հեռավոր չվերթերի համար: A 350-ը թողարկվում է 3 տարբերակով. A 350-1000-ը ունի 350 տեղ, A 350-900-ըՙ 300 տեղ եւ A 350-800-ըՙ 250 տեղ: |