RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#098, 2013-06-13 > #099, 2013-06-14 > #100, 2013-06-15 > #101, 2013-06-18 > #102, 2013-06-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #100, 15-06-2013



Տեղադրվել է` 2013-06-14 23:09:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 892, Տպվել է` 44, Ուղարկվել է էլ.փոստով` 30

ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ԴԱՐՁԱՎ ԳԻՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԴԱՄ

Հայկական աստղագիտական ընկերություն

Բյուրականի աստղադիտարանը դարձավ Գիտական միությունների միջազգային խորհրդի (ԳՄՄԽ, International Council of Scientific Unions-ICSU) համաշխարհային տվյալների համակարգի (World Data System-WDS, http://www.icsu-wds.org/) անդամ: Ներկայումս մի շարք գիտություններ եւ մարդկային գործունեության այլ ոլորտներ սկսել են լայնորեն օգտագործել բոլոր բնագավառներում կուտակված տվյալները եւ փոխանակվել դրանցով: Օրինակ, աստղագետներն օգտագործում են ատոմային սպեկտրադիտության տվյալները, հաղորդակցության միջոցներըՙ օդերեւութաբանության, տիեզերական թռիչքների համար օգտագործում են աստղաչափական տվյալները եւ այլն: Այդ առիթով գաղափար է առաջացելՙ ստեղծել բոլոր տվյալների մի հսկայական շտեմարան, որտեղ հատուկ ձեւաչափով կպահվեն եւ օգտագործման համար հարմար տեսքով մատչելի կլինեն տարբեր գիտություններից ստացված տվյալները: Հենց դրա համար էլ վերջերս վիրտուալ աստղադիտարանների օրինակով ստեղծվել է WDS-ը, որը հատուկ ծրագրային ապահովմամբ աշխատող ակտիվ տվյալների շտեմարան է: Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) է իրականացվել Հայաստանում առաջին թվայնացման նախագիծըՙ թվայնացված առաջին բյուրականյան շրջահայությունը (Digitized First Byurakan Survey-DFBS), այնուհետեւ դրա հիման վրա ստեղծվել է հայկական վիրտուալ աստղադիտարանը (Armenian Virtual Observatory-ArVO): Այս աշխատանքների եւ Բյուրականում կուտակված այլ դիտողական տվյալների ներգրավման համար էլ ԲԱ ընդունվեց ICSU WDS, որի կազմում արդեն ներգրավվել են շուրջ 100 գիտական կազմակերպություններ, տվյալների կենտրոններ ու շտեմարաններ, գիտահետազոտական եւ այլ ինստիտուտներ: Տվյալների ինտեգրման շնորհիվ առավել հեշտ ու մատչելի է դառնում գիտական, հատկապես միջճյուղային հետազոտությունների իրականացումը, ինչը խթանում է համագործակցության նոր ծրագրերի եւ գիտական նոր ուղղությունների առաջացումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #100, 15-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ