RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#098, 2013-06-13 > #099, 2013-06-14 > #100, 2013-06-15 > #101, 2013-06-18 > #102, 2013-06-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #100, 15-06-2013



Տեղադրվել է` 2013-06-14 23:09:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1046, Տպվել է` 42, Ուղարկվել է էլ.փոստով` 44

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-ԻՆ ՀԱՅՏԵՐ ԵՆ ՈՒՂԱՐԿԵԼ ԱՇԽԱՐՀԻ 94 ԵՐԿՐԻՑ

Մ. Հ.

Այս տարի «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնի ֆիլմերի ծրագիրն ավանդաբար կպահպանի չորս մրցույթները` «Խաղարկային», «Վավերագրական», «Հայկական համայնապատկեր» եւ «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմերի):

Երեկ լրագրողների հետ հանդիպմանը «Ոսկե ծիրան» ՄԿՓ ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը խոսելով փառատոնի հանդեպ տարեցտարի աճող հետաքրքրության եւ ներկայացված հայտերի մեծ թվի մասին (ավելի քան 1200 հայտ` շուրջ 96 երկրից)` ասաց, որ մրցութային ծրագրում ընդգրկվել է միայն 90 ֆիլմ:

Անդրադառնալով «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթին, կինոռեժիսոր, «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագրի ղեկավար Արամ Շահբազյանը նշեց, որ այս ծրագիրը ներառում է հիմնականում երիտասարդ ռեժիսորների ֆիլմեր եւ հրաշալի հնարավորություն է հայ երիտասարդների համար ծանոթանալու աշխարհում իրենց հասակակիցների գործերին: Փառատոնի ՄԿՓ փոխտնօրեն Արա Խանջյանն էլ իր հերթին ավելացրեց, որ վավերագրական մրցույթի ֆիլմերի ընտրության գործում մեծ է եղել երիտասարդ կինոքննադատների մասնակցությունը:

«Հայկական համայնապատկեր» ծրագրում կներկայացվեն 23 խաղարկային, վավերագրական եւ կարճամետրաժ ֆիլմեր:

Խաղարկային մրցույթի ժյուրի կազմը հետեւյալն է` Իշտվան Սաբո, Անդրեյ Պլախով, Ջեյ Վայսբերգ, Սերժ Ավետիքյան եւ Թինա Լոք: Իսկ վավերագրական մրցույթի ժյուրիի անդամներ` Սերգեյ Լոզնիցա, Ռադա Սեսիչ, Գեորգ Էդուարդ Ռեսթլ, Օսման Կավալա, Պիետրա Մարչելլո, իսկ հայկական համայնապտկեր մրցույթինը` Դեյվիդ դ՛Արսի, Ժան Ռադվանի, Նիք Ջեյմս, Մարինա Ալէս, Միքայել Պողոսյան: Եվ ահա «Կորիզինը»` Էդիտա Յանչակ-Հիրիարտ, Պավել Ֆինն եւ Ստեպան Հունդիչ:

Այս տարի «Հարգանքի տուրք» ծրագրերն անակնկալներ է պատրաստել: Փառատոնի շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի Արամ Խաչատրյանի 110, Արտավազդ Փելեշյանի եւ Ներսես Հովհաննիսյանի 75-ամյակների առթիվ:

«Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #100, 15-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ