ԿԱՐՈ ՄՈՒՐԱԴ-ԲԵՌՆԱՐԴ ՀՈՊԿԻՆՍ ՄԵՆԱՄԱՐՏԸ ՉԻ ԿԱՅԱՆԱ Հուլիսի 13-ին Նյու Յորքում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադը պետք է մենամարտեր ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ, կիսածանրքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Բեռնարդ Հոպկինսի հետ: Սակայն ամերիկյան վիզա ստանալու հարցում բարդություններ են ծագել, ուստի մեծ հետաքրքրություն ներկայացնող այդ մենամարտը չի կայանա: Նշենք, որ Կարո Մուրադը չեմպիոնի տիտղոսի պարտադիր հավակնորդ է: 48-ամյա Բեռնարդ Հոպկինսը մտադիր է իր հաջորդ մենամարտն անցկացնել սեպտեմբերին: Նա որպես իր մրցակից ցանկանում է ունենալ ոչ թե Կարո Մուրադին, այլ մյուս վարկածներով չեմպիոններից որեւէ մեկինՙ կանադացի Ադոնիս Սթիվենսոնին, ուելսցի Նատան Կլեւերլիին կամ էլ ղազախ Բեյբութ Շումենովին: |