ՍՅՈՒԶԻ ՔԵՆՏԻԿՅԱՆԸ ՌԵՎԱՆՇ-ՄԵՆԱՄԱՐՏ ԿԱՆՑԿԱՑՆԻ Հուլիսի 6-ին Դորտմունդում Սյուզի Քենտիկյանը ռեւանշ-մենամարտ կանցկացնի թեթեւագույնքաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Կարինա Մորենոյի հետ: Նրանց նախորդ մենամարտը կայացել էր անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում: 10-ռաունդանոց մենամարտում 31-ամյա ամերիկուհին հաղթել էր միավորներով ու նվաճել WBA-ի չեմպիոնական գոտին: Վերջին մենամարտը Քենտիկյանն անցկացրել է այս տարվա փետրվարինՙ միավորներով հաղթելով գերմանացի Սանայե Ջային: Քենտիկյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 32 մենամարտ, որից 30-ում հաղթել է, 2-ն ավարտել է ոչ-ոքի: Նրա մրցակցուհին 31 մենամարտերից 25-ում է հաղթել, 5-ում պարտվել է: |