ԱՆՎԱՆԻ ՄԱՐԶՉԻ 6-ՐԴ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ Արտաշատում 6-րդ անգամ անցկացվեց Հայաստանի վաստակավոր մարզիչ Կարպուշ Մելիքյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի մանկապատանեկան մրցաշարը: Մեդալների համար պայքարի էին դուրս եկել 1998-2000-ի ծնված 262 ըմբիշներ: Թիմային հաշվարկով հաղթող ճանաչվեց Արտաշատի թիմը: 2-րդ տեղում վանաձորցիներն են, 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Ջրվեժի թիմը: Քաշային 13 կարգերում մրցաշարի հաղթողներ դարձան Ռաֆայել Հարությունյանը (26 կգ), Ռաֆիկ Արտուշյանը (29 կգ), Կարապետ Գեւորգյանը (32 կգ), Հարություն Մանուկյանը (35 կգ), Արսեն Հարությունյանը (38 կգ), Վազգեն Թեւանյանը (42 կգ), Արման Անդրեասյանը (46 կգ), Գեղամ Գալստյանը (50 կգ), Շավարշ Խաչատրյանը (54 կգ), Գառնիկ Ղազարյանը (58 կգ), Արման Ասատրյանը (63 կգ), Արամայիս Թովմասյանը (69 կգ) եւ Արթուր Շավոյանը (76 կգ): |