ՅՈՐՈՆ ՀԵՌԱՑԱՎ «ՇԻՐԱԿԻՑ» «Շիրակի» սենեգալցի կիսապաշտպան Լամին Լի Յորոն չի երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ ու որոշել է վերադառնալ հայրենիք: Նա Սենեգալում ելույթները կշարունակի նախկին թիմումՙ «Նյարի Տալիում», որի հետ կես տարվա պայմանագիր է կնքել: Լամին Լի Յորոն 2011-ից էր հանդես գալիս «Շիրակում»: Ավարտված առաջնությունում նա աչքի ընկավ արդյունավետ խաղովՙ 18 գնդակով ճանաչվելով թիմի լավագույն ռմբարկու: Ինչ խոսք, Յորոյի հեռանալը զգալի կորուստ է «Շիրակի» համար, որը հուլիսին մեկնարկելու է չեմպիոնների լիգայում: Ճիշտ է, փոխարենը Իրանից «Շիրակ» է վերադարձել Ֆոֆանա Բեկոն, որը եւս արդյունավետ խաղ ցուցադրեցՙ խփելով 14 գոլ: |