RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#099, 2013-06-14 > #100, 2013-06-15 > #101, 2013-06-18 > #102, 2013-06-19 > #103, 2013-06-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #101, 18-06-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-06-17 23:39:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1070, Տպվել է` 49, Ուղարկվել է էլ.փոստով` 24

ԸՆԴԴԵՄ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ

Հ. Հ.

Հայաստանում հողերի 81 տոկոսը անապատացման վտանգի առաջ է: Սա նշանակում է, որ մի քանի տասնամյակ անց կկորցնենք ոչ միայն մեր հողերը, այլեւ ջրերը, աղբյուրները: Տեղեկատվությունը ոչ թե չափազանցություն է, այլՙ ապագայի պատկերում: «Որ երկիրն անապատացման վտանգի առաջ է, փաստում են նաեւ տվյալները: Համաձայն Ազգային վիճակագրական ծառայությանՙ 2007-ին մեր երկիրն ունեցել է 2 մլն 101 հազ. հա գյուղատնտեսական նշանակության հողեր: Մինչդեռ 2011-ին գյուղատնտեսական նշանակության հողերը կրճատվել ենՙ հասնելով 2 մլն 76.000-ի: Այսինքնՙ 20.000 հազ-ից ավելի հողի կորուստ ենք ունեցել»: Մտահոգությունը «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանինն է, ներկայացրած փաստերըՙ նույնպես:

«Այս տարիների ընթացքում ջրի արտադրական հոսքերի պահանջը 7%-ից ավելացել է եւ հասել 13%-ի: Այս պայմաններում կառավարությունը պետք է միջոցներ կիրառի ու փոխի հողի եւ ջրի ռեսուրսների օգտագործման պետական քաղաքականությունը: Մենք պետք է հրաժարվենք գործող ընդերքի մասին օրենքից, որը խրախուսում է սպառողական մոտեցումը, եւ անցում կատարենք պահպանողական մոտեցման», ասաց Ինգա Զառաֆյանըՙ հավելելով, որ կառավարությունը որպես կանխարգելիչ միջոց առաջարկում է ներդրումներ կատարել կեղտաջրերի մաքրման ժամանակակից տեխնոլոգիաներում, Սեւանի մաքրման վերականգնողական աշխատանքներ իրականացնել, պահպանել ջրամբարների սանիտարական կանոնները, սահմանափակել հանքային ջրերի օգտագործումն ու ընդլայնել սանիտարական գոտիները, սակայն դրանով չի կարող հարց լուծվել, քանի որ արտադրությունների եւ հանքերի շահագործմանը զուգահեռ ջրի արդյունաբերական սպառումն է ավելանում: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ, արդյունաբերական թափոնների ավելացմանը զուգահեռ, ավելացել է ջրի աղտոտումը: Բնապահպանի խոսքերովՙ Արարատյան դաշտում շուրջ 30.000 հա գյուղատնտեսական տարածքներ գործածությունից դուրս են եկել, թեեւ նրանց կարգավիճակն անփոփոխ է: «Շահերի բախումներից ելնելովՙ մեր կառավարությունը պետք է ընդունի, որ Հայաստանում անապատացման դեմ պայքարն իրականացվում է միայն կոչերի եւ բարի մաղթանքների մակարդակով, իսկ այդ մակարդակով հարցերը չեն լուծվում»:

Բնապահպանն առաջարկում է օրենսդրության մեջ փոփոխություններ կատարել, որ բնական պաշարներից օգտվողները նույնպես գումար վճարեն: իսկ հավաքված միջոցները կուղղվեն բնապահպանական հավասարակշռության վերականգմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #101, 18-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ