«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼԻՈՖԻԿԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԳՈՏՈՒ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՋՈՑ» ԱԲԵԼ ԱՂԱՆԲԵԿՅԱՆ, ՌԳԱ ակադեմիկոս Ն. ՄՈՒՐԱԴՅԱՆ, Տնտեսագիտության դոկտոր, ՄՈՍԿՎԱ, 13.06.213 թ. Հարգելի պարոնայք, ողջունում եմ «Հայաստանի հելիոֆիկացումը որպես Սպիտակի երկրաշարժի գոտու արդյունաբերական ներուժի վերականգնման միջոց» ֆորումի մասնակիցներին: Ցավոք, չեմ կարողանա անձամբ մասնակցել այդ կարեւոր համաժողովին: Այո, Հայաստանը պետք է լուծի Սպիտակի երկրաշարժի գոտու արդյունաբերական ներուժի վերականգնման խնդիրը: Անցել է 25 տարի, բայց Հայաստանի հյուսիսային տնտեսական տարածաշրջանը դեռ վերականգնված չէ: Չկա արդյունաբերություն, չկան բավարար աշխատատեղեր: Տվյալ դեպքում դժվար է ինչ-որ դյուրին լուծում գտնել, նկատի ունենալով Հայաստանի բարդ կացությունը. սուղ էներգետիկ պաշարներ, վատ եւ արտաքին աշխարհից մասամբ կտրված ճանապարհներ: Հայաստանի տնտեսությունը թույլ է եւ շատ զգայուն ընդհանուր համաշխարհային ճգնաժամի ազդեցության հանդեպ: Հայաստանի հելիոֆիկացման միջոցով Սպիտակի երկրաշարժի գոտու տնտեսական խնդիրների լուծման առաջարկվող տարբերակը շատ յուրօրինակ է եւ կարող է տալ լավ արդյունքներ: Հայաստանի հելիոֆիկացման գլխավոր կողմնորոշիչը երկրի էներգետիկ խնդիրների լուծումն է արեւային էներգետիկային մասսայական անցումը կազմակերպելու միջոցով, եւ այդ ճանպարհին ավելի կարեւոր մեկ ուրիշ խնդրի լուծումըՙ նման նախագծի իրագործման տեխնիկական միջոցների ու տեխնոլոգիաների ստեղծումը: Արեգակնային ակտիվության մակարդակով Հայաստանն աշխարհում առաջատար դիրքեր է զբաղեցնում: Իր կարեւորությամբ էներգիայի այդ աղբյուրը կարող է առաջ անցնել թե՛ ջերմային էներգետիկայից եւ թե՛ ատոմային էներգետիկայից: Մոտ ժամանակներս Հայաստանի համար խնդրահարույց կդառնա ոչ միայն ատոմային եւ ջերմային էներգիաների օգտագործումը, այլեւ, որքան էլ տարօրինակ թվա, հիդրոէներգետիկայի օգտագործումը, որը հիմնվում է Սեւանա լճի թանկարժեք քաղցրահամ ջրի բարբարոսական ծախսման վրա: Արեւային էներգետիկայի խնդիրն այսօր հրատապ է ամբողջ աշխարհում, սակայն մեծ հաշվով արեւի էներգիան առայժմ արդյունաբերական լայն կիրառություն չի գտնում: Այստեղ դեռ մնում են չլուծված խնդիրներ, որոնք կապված են առաջին հերթին արեւի էլեկտրական էներգիայի բարձր ինքնարժեքի հետ: Հայ մասնագետները գնացին ուրիշ ճանապարհով, շեշտը դնելով արեւի անչափ էժան ջերմային էներգիայի օգտագործման վրա: Այդ նպատակով մշակվել են անհատական հատուկ կոմբինացված հելիոհամակարգեր, որոնք կարող են դրվել հոսքագծային արտադրության: Տարիներ առաջ Երեւանի «Սպիտակ» կենտրոնում ես տեսել եմ այդ տեխնիկան գործողության մեջ: Գյումրիի, Սպիտակի, Վանաձորի եւ Ստեփանավանի գործարաններում անհատական հելիոհամակարգերի զանգվածային արտադրության կազմակերպումը կարող է լուծել Հայաստանի հյուսիսային տնտեսական տարածաշրջանի արդյունաբերական ներուժի վերականգնման խնդիրը եւ հետագա հելիոֆիկացման միջոցով նվազեցնել ռուսական գազի թանկացման կապակցությամբ երկրում ծագած էներգետիկ լարվածությունը: Վստահ եմ, որ հայ մասնագետները ինքնուրույնաբար կարող են լուծել այդ խնդիրը: Հաջողություն ձեզ: Հարգանքներովՙ |