RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#099, 2013-06-14 > #100, 2013-06-15 > #101, 2013-06-18 > #102, 2013-06-19 > #103, 2013-06-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #101, 18-06-2013



Տեղադրվել է` 2013-06-17 23:39:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1082, Տպվել է` 47, Ուղարկվել է էլ.փոստով` 34

«ԱՐԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԳԱՆ 900-1000 ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ

Մ. Հ.

Երեկ մեկնարկեց «Արի տուն» ծրագիրը, որն իրականացվում է 2009 թվականից:

Ի դեպ, առաջին տարում Հայաստան են այցելել 14-25 տարեկան 317 պատանի ու երիտասարդ աշխարհի 14 երկրից, 2010թ. ծրագրին մասնակցել է արդեն 560 երիտասարդ` աշխարհի 26 երկրից, 2011թ.` 800 երիտասարդ 35 երկրից եւ 2012թ.` 912 սփյուռքահայ երիտասարդ 30 երկրից:

Իսկ այս տարի «Արի տուն» կանչով Հայաստան կգան 900-1000 սփյուռքահայ պատանի, աղջիկ, երիտասարդ, աշխարհի ավելի քան 30 երկրից:

Ծրագիրը կտեւի մինչեւ օգոստոսի 31-ը` 8 փուլով:

Առաջին անգամ ծրագրի մասնակիցների համար կազմակերպվելու են հայոց լեզվի դասընթացներ, որոնք անցկացվելու են Երեւանի Ստ. Շահումյանի անվան դպրոցում: Մինչ այդ «Ազգ»-ը զրուցել էր սփյուռքահայ երեխաների հետ, որոնք փաստեցին, որ հայոց լեզվի դասընթացներն իրենց համար շատ կարեւոր են, քանի որ իրենցից շատերը ծնվել եւ մեծացել են արտերկրում, սակայն ցանկանում են գոնե լավ տիրապետել հայոց լեզվին:

Երիտասարդների մեծամասնությունը ցանկություն էր հայտնում գալ եւ ապրել Հայաստանում: Նրանցից մի քանիսը ոգեւորված նշում էին, որ 12-րդ դասարանը ավարտելուն պես ցանկանում են գալ եւ ապրել Հայաստանում:

Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս ծրագիրն ունի 4-օրյա ճամբարային ծրագիր Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում: Այս օրերին կիրականացվի ակտիվ հանգիստի, ժամանցի, ճանաչողական միջոցառումների, ազգային երգի ու պարի, հայրենագիտության դասերի եւ մարզումների, սպորտային միջոցառումների ընդգրկուն ծրագիր:

Ծրագրի առաջին փուլին մասնակցության հայտ է ներկայացրել 92 երիտասարդ աշխարհի 10 երկրից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #101, 18-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ