RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#099, 2013-06-14 > #100, 2013-06-15 > #101, 2013-06-18 > #102, 2013-06-19 > #103, 2013-06-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #101, 18-06-2013



Տեղադրվել է` 2013-06-17 23:39:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 839, Տպվել է` 45, Ուղարկվել է էլ.փոստով` 37

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԲՈԽՈՒՄՈՒՄ

Գերմանիայի Հայ ակադեմիականների միությունը (ՀԱՄ) կազմակերպում է հայ գրող եւ հրապարակագիր Լարիսա Գեւորգյանի վերջին երկու`«Հավատարիմՙ ինքնությանը» եւ «Երեք օրից հետ կգամ, մամ...» գրքերի շնորհանդեսը:

Այն տեղի կունենա կիրակի, հունիսի 23-ին, ժամը 15:00-ին:

Հասցեն` Lutherhaus Bochum, Wittener Str. 242, 44803 Bochum, Deutschland

Ցարդ տպագրված են հեղինակի հետեւյալ 7 գրքերը.

1. Արեւՙ լեռան մեջ, խոհափիլիսոփայական էսսեների ժողովածու, Երեւան, 2005, Վան Արյան հր-ն, 204 էջ.

2. Ես տեսա իմ երկիրը, վավերագիրք, Երեւան, 2005, Վան Արյան հր-ն, 240 էջ.

3. Աղի համը, վիպակ, Երեւան, 2007, Գաս Պրինտ հր-ն, 192 էջ.

4. Փշալարով շուլալված խաչ, վավերագիրք, Երեւան, 2007, Գաս Պրինտ հր-ն, 292 էջ.

5. Խիղճ, վեպ, Երեւան, 2007, Գաս Պրինտ հր-ն, 440 էջ.

6. Հավատարիմ` ինքնությանը, վավերագիրք, Երեւան, 2011, Նոյյան տապան, 340 էջ.

7. Երեք օրից հետ կգամ, մամ..., պատմվածքների ժողովածու, Երեւան, 2012, Էդիտ Պրինտ հր-ն, 214 էջ:

Հեղինակի եւս հինգ գիրք արդեն պատրաստ է տպագրության:

Լույս տեսած գրքերի շնորհանդեսներ տեղի են ունեցել Երեւանում, Մոսկվայում, Մոնրեալում, Դեն Հագում, Բոխումում, Քյոլնում, Մայնի Ֆրանկֆուրտում, Դյուսելդորֆում եւ Համբուրգում:

Լարիսա Գեւորգյանի վերջին գիրքըՙ «Երեք օրից հետ կգամ, մամ...» պատմվածքների ժողովածուն (5 պատմվածք), նվիրված է արցախյան ազատամարտում` Բերդաձորում հերոսաբար զոհված հետախույզ Վաղինակ Զաքարյանի հիշատակին: Բացի հետախույզ նահատակի մասին սրտախոս պատմվածքից, գրողը սույն ժողովածուում անդրադառնում է նաեւ հայ եւ թուրք ժողովուրդների հարաբերություններին, այստեղ խոստումնալից ծիլ տեսնում եւ այդպիսիք հրամցնում գրական յուրատեսակ տարբերակով: Հեղինակը հավատամք ունիՙ ընտանիքը պետության բջիջն է, առանց որի չի կարող գոյություն ունենալ ամուր պետություն: Սա է այն ընդհանրական հենքը, որ միավորում է ժողովածուի բոլոր պատմվածքները: Ըստ Արմենպրեսի հաղորդագրությանՙ ընթացիկ տարվա փետրվարին այդ գիրքը քանիցս ներառվել է երեւանյան բեսթսելլերների ցանկում:

Գրական երեկոն կուղեկցվի ՀԱՄ-ի անդամներ Արմինե Ղուլոյանի (դաշնամուր) եւ Ալիսա Եփրեմյանի (ջութակ) երաժշտական համարներով:

Երեկոն կվարի Ազատ Օրդուխանյանը:

Հայ Ակադեմիականների

Միություն - 1860

Բոխում, Գերմանիա

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #101, 18-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ