ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ԿԱՐԱԳԱՆԴԱՅԻ «ՇԱԽՏՅՈՐ» ՀՀ ազգային հավաքականի հարձակվող Գեւորգ Ղազարյանը Դոնեցկի «Մետալուրգից» վարձավճարով տեղափոխվել է Ղազախստանի չեմպիոն Կարագանդայի «Շախտյոր»: Նա ակումբի հետ հնգամսյա պայմանագիր է կնքել: «Մետալուրգում», որտեղ նա տեղափոխվել էր 2011-ին «Փյունիկից», Ղազարյանը վերջին շրջանում տեղ չէր գտնում մեկնարկային կազմում: Ուստի խաղային պրակտիկայից չզրկվելու համար նա որոշեց կարիերան շարունակել «Շախտյորում», որը հանդես է գալու չեմպիոնների լիգայում: Թիմի առջեւ նպատակ է դրվել դուրս գալ չեմպիոնների լիգայի խմբային մրցաշար: Առաջնության ավարտից հետո պարզ կդառնա Ղազարյանի հետագա ճակատագիրը: Գեւորգը «Շախտյորին» կմիանա հունիսի 20-ին: Հիշեցնենք, որ ղազախական «Ակտոբեում» է հանդես գալիս Ռոբերտ Արզումանյանը, որը վերջերս բացել էր գոլերի հաշիվն առաջնությունում: |