ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԿԱՐԵՆ ԱՍՐՅԱՆԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ Ջերմուկում մեկնարկել է շախմատի օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանի 6-րդ հուշամրցաշարը, որի պարգեւներն են վիճարկում 55 շախմատիստներ: Նրանցից 15-ը գրոսմայստերներ են: Մեկնարկային տուրում Զավեն Անդրեասյանը հաղթեց Էդուարդ Մնացականյանին, Լիլիթ Մկրտչյանը պարտության մատնեց Սուսաննա Գաբոյանին, Արտաշես Մինասյանն առավելության հասավ Նինո Խոմերիկիի նկատմամբ: Մրցաշարը հաղթանակով սկսեց նաեւ Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Եվգենի Պոստնին, որը մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն (2645) ունի: Իրենց օգտին մեկական միավոր գրանցեցին նաեւ Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, բրազիլացի Ալեքսանդր Ֆիեռը, Սամվել Տեր-Սահակյանը, Վրաստանը ներկայացնող Դավիթ Հարությունյանը, Լեւոն Բաբուջյանը, Արթուր Չիբուխչյանը: Հետաքրքրական է, որ 27 մրցախաղերից միայն 2-ում մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին: |