RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#099, 2013-06-14 > #100, 2013-06-15 > #101, 2013-06-18 > #102, 2013-06-19 > #103, 2013-06-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #101, 18-06-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-06-17 23:39:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1062, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 25

ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ԱՆՀԱՋՈՂ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ

Դիլիջանում մեկնարկել է շախմատի կանանց Գրան պրիի 2-րդ փուլի մրցաշարը, որին մասնակցող 12 շախմատիստուհիների թվում է Էլինա Դանիելյանը: Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:

Մեկնարկային տուրում Էլինան սպիտակներով ոչ-ոքի խաղաց Անտուանետա Ստեֆանովայի հետ: Հաշտություն կնքեցին նաեւ Օլգա Գիրյան եւ Վիկտորիա Չմիլիտեն, Հարիկա Դրոնավալին ու Համպի Կոներուն, Աննա Ուշենինան եւ Աննա Մուզիչուկը:

Մրցաշարը հաղթանակով սկսեցին Նանա Ձագնիձեն ու Տատյանա Կոսինցեւան: Ձագնիձեն հաղթեց Թուվշինթուգս Բաթչիմենգին, իսկ Կոսինցեւան առավելության հասավ Բելա Խոթենաշվիլու նկատմամբ:

Մրցաշարի 2-րդ տուրում Էլինա Դանիելյանը սեւերով պարտվեց Համպի Կոներուին: Դանիելյանը 2 տուրից հետո կես միավորով նախավերջին` 11-րդ տեղում է: 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Նանա Ձագնիձեն` պարտության մատնելով Հարիկա Դրոնավալիին: Նանան 2 միավորով միանձնյա գլխավորեց աղյուսակը:

1,5-ական միավորով առաջատարին հետապնդում են Աննա Մուզիչուկն ու Համպի Կոներուն: Մուզիչուկը պարտության մատնեց Տատյանա Կոսինցեւային: Առաջին հաղթանակը տոնեց Թուվշինթուգս Բաթչիմեգը, որի մրցակցուհին Օլգա Գիրյան էր: Հաշտություն կնքեցին Վիկտորիա Չմիլիտեն ու Բելա Խոթենաշվիլին, Անտուանետա Ստեֆանովան ու Աննա Ուշենինան:

Այսօր կայանալիք 3-րդ տուրում ուշադրության կենտրոնում կլինի Էլինա Դանիելյանի եւ մրցաշարի առաջատար Նանա Ձագնիձեի մրցախաղը: Սպիտակներով կխաղա Էլինան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #101, 18-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ