ՆՈՐՈՒՅԹ. ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՅՔԷՋՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԸ 2013 թվականի հունիսի 21-ից ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքէջում գործում է տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների մասին ամբողջական տեղեկատվություն ստանալու համակարգը: Յուրաքանչյուր վարորդ, մինչեւ սահմանված կարգով (փոստային առաքմամբ) որոշման ստացումը, ավտոմոբիլի հաշվառման համարանիշն ու հաշվառման վկայագրի համարը մուտքագրելով կայքէջի «ԱՌՑԱՆՑ ՀԱՐՑՈՒՄ» բաժնումՙ կկարողանա տեղեկանալ տվյալ ավտոմոբիլով կատարված խախտումների մասին: Հիշեցնենք, որ նոր համակարգին զուգահեռ, կայքում շարունակում է գործել «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ» բաժինը, որտեղ վարորդներն իրենց իրավախախտմանը կարող են ծանոթանալ միայն որոշումը ստանալուց հետոՙ մուտքագրելով որոշման մեջ նշված անհատական ծածկագիրըՙ PIN cod-ը: |