Լրատվամիջոցների ու քաղաքական շրջանակների գլխավոր թեման այս օրերին եւ հատկապես հանրապետության նախագահի կիրակնօրյա «խորհրդակցությունից» հետո, բնականաբար, պետական գնումների, տարբեր մրցույթների կազմակերպման եւ դրանց արանքում պետության կրած վնասների, «ատկատների» եւ գործարքային մութ փոխհամաձայնությունների շուրջն է պտտվում, դրանց վերաբերյալ պետության գլխավորի նկատողությունների ու հանձնարարականների համատեքստում:
Երեկ Բաքվումՙ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ անվանված կառույցի նստաշրջանում «քվեարկության արդյունքներով Ռուստամ Իբրահիմբեկովն ընտրվել է Ադրբեջանի նախագահի միասնական թեկնածու»: Այդ մասին հաղորդել է «Թուրան» գործակալությունը:
Ամեն երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ու տնտեսական զարգացումը կախված են նաեւ գիտությունից, իսկ եթե գիտությունն ու կադրային բազան օրհասական վիճակում են, ապա տնտեսական զարգացումը կանգնում է, ավելի ճիշտ` տնտեսությունն էլ հայտնվում է օրհասական վիճակում:
Փաստաբան Հայկ Ալումյանը գրություն է ներկայացրել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանինՙ բողոքարկելով ՊՆ քննչական ծառայության որոշումը, համաձայն որի հետաձգվել է զինվորական հոսպիտալում գտնվող, ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատար գնդապետ Արտակ Բուդաղյանին որպես տուժող ներկայացնելու մասին փաստաբանի միջնորդությունը: Նախաքննական մարմինը տուժողի իրավահաջորդ է ճանաչել Արտակ Բուդաղյանի հորըՙ Էմիլ Բուդաղյանին, իսկ գնդապետինՙ ոչ, պատճառաբանությամբ, ...
Այսօր եւ վաղը Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովը` Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում: Խորհրդաժողովին մասնակցում են 32 երկրների եւ միջազգային կառույցների շուրջ 80 ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովից:
«Տասը տարվա ընթացքում շատ բան է փոխվել, բայց չի փոխվել ամենակարեւորըՙ հակամարտությունը չի լուծվել: Խնդիրը դեռ կա, վստահության դեֆիցիտը խորացել եւ խորանում է»: Տեսակետը «Սեւ այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության եւ պատերազմի միջով» գրքի հեղինակ Թոմաս դը Վաալինն է, որը Երեւանում էՙ ներկայացնելու գրքի նորՙ վերախմբագրված տարբերակը: Թեպետ դը Վաալը ...
Սիրիայում ապստամբները կաթոլիկ ֆրանցիսկյան մի հոգեւորականի եւ նրա շրջապատից եւս մեկ մարդու մահապատժի են ենթարկել, ըստ երեւույթինՙ նախագահ Բաշար Ասադի վարչակարգի ներկայացուցիչների հետ համագործակցելու մեղադրանքով: Մարդասպանները նրանց գլխատումը տեսագրել են եւ ապա ահասարսուռ տեսահոլովակը տեղադրել համացանցում:
Նախորդ համարում, նշելով Թուրքիայում քրդական հարցի կարգավորման վարչապետ Էրդողանի նախաձեռնությամբ սկզբնավորված գործընթացի վրա «Գեզիի» դեպքերի բացասական ազդեցությունը, այնուամենայնիվ, որպես կանխարգելիչ գործոն մատնացույց էինք արել Թուրքիայի գործող սահմանադրության ներածությունը, անձեռնմխելի հոդվածների հետ նաեւ ուսուցման եւ քաղաքացիության մասին 42-րդ ու 66-րդ հոդվածները:
Ամերիկայի (արեւելյան շրջանի) Հայ ազգային կոմիտեի (Հայ դատի) գրասենյակից տեղեկացնում են, որ Կապիտոլ Հիլում մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել Ամերիկայի Հայ դատի (արեւելյան շրջան) գործադիր տնօրեն Միշել Հակոբյանի հետ:
Վերահսկիչ պալատի (ՎՊ) գնահատականներին երեկ արձագանքեց քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը: Նա առաջին հերթին ընդգծեց, որ Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներն առնչվում են շինարարության ոլորտին ընդհանրապես, այլ ոչ թե կոնկրետ քաղաքաշինության նախարարությանը, որտեղ, ի դեպ, 2012-ին Վերահսկիչ պալատը ստուգումներ չի կատարել: Խոսելով իր ղեկավարած ոլորտի ֆինանսական ցուցանիշների մասինՙ Սամվել Թադեւոսյանը ...
Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Վերահսկիչ պալատի (ՎՊ) մի քանի առաջարկներին, որոնք առնչվում էին վտանգավոր թափոնների կառավարմանը: Առաջին առաջարկն այն էր, որ պետք է հստակեցվեն թափոնների «տեղադրում» եւ «պահում» հասկացությունները, ինչի վերաբերյալ Սիմոն Պապյանը հայտնեց, որ այդ հասկացությունները հստակ սահմանված են: «Տեղադրում» նշանակում է ...
Օրերս տարբեր լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվում, որ «Մանկավարժական համալսարանը, չնայած նախարարի հորդորին, չի զեղչել կարկուտից տուժած մրգաշատցի ուսանողուհու ուսման վարձը»:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 2-4-ը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության Վլադիվոստոկ քաղաք` մասնակցելու անվտանգության ոլորտը համակարգող բարձր ներկայացուցիչների միջազգային հանդիպմանը:
Երբ 1828 թվին ստորագրվեց Թուրքմենչայի պայմանագիրը ռուսական եւ պարսկական կայսրությունների միջեւ, Երեւանի խանությունը, այսինքնՙ գործնականորեն Արեւելյան Հայաստանը ամբողջությամբ միացվեց Ռուսաստանին: Հայերը հրվճանքով տոնեցին այդ իրադարձությունը որպես վերջնական ազատագրում մահմեդական իշխանությունից: Իրականում դա ընդամենը տերերի փոփոխություն էր: Այդուհանդերձ, կատարվածը մեծապես ողջունվեց Խաչատուր Աբովյանի կողմից որպես պատմական օրհնություն իր «Վերք Հայաստանի» էպիկական ...
Հայաստանի գլխավոր դատախազության տեղեկատվության համաձայն`պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի աշխատակցի օժանդակությամբ խարդախությամբ հափշտակություն կատարելու եւ պաշտոնեական անփութության փաստերի առթիվ: Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ եւ 38-178-րդ հոդվածներիի 3-րդ մասերի 1-ին կետերով եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննությունն իրականացնում ...
Հայաստանի Հանրապետության մարզերի եւ Արցախի Հանրապետության վարչական շրջանների միջեւ տնտեսական եւ մշակութային կապերի խորացման ծրագրի շրջանակներում 2013 թ. հունիսի 27-29 տեղի ունեցավ Լոռու մարզի պատվիրակության հերթականՙ չորրորդ այցը Արցախ: Պատվիրակությունը, որի կազմում Լոռու մարզպետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ եւ հասարակական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ էին, գլխավորում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
«Արմինյըն միրոր-սփեքթեյթըր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ալին Գիրգորյանի հոդվածից (հունիսի 8-ի համարում) տեղեկանում ենք, որ հայտնի փաստաբան Մարկ Կիրակոսն իր գործընկեր Պաթ Հարիսի համահեղինակությամբ լույս է ընծայել Լոս Անջելեսում «Սխալ դատավարում. խորաթափանց ակնարկ, թե ինչպես է գործում եւ երբեմն չի գործում քրեական արդարության համակարգը», խորագրով գիրքը:
Փորձը ցույց է տալիս, որ դիմորդը, հետագայում նաեւ ուսանողը, դժվարություններ է ունենում ոչ միայն բուհաական ընդունելություն քննության ժամանակ , այլեւ պետական ավարտական աշխատանքների պատրաստման ընթացքում:
Ամռան այս օրն էլ, անգամ առանց «Արմավիա»-ի, հերթական ինքնաթիռները կթռչեն Երեւանից աշխարհի տարբեր քաղաքներ, տանելով այստեղից դեպի այդ քաղաքները բազմաթիվ հայ ընտանիքների հանգստանալու: Բայց ոչ թե ամռանը հանգստանալու, այլ` երկրից, դրա մթնոլորտից եւ այստեղ ստեղծված պայմաններից...
Լոս Անջելեսի հեղինակավոր սրահներից մեկում` Disney Consert Hall-ում, հանդիսավորությամբ տրվեց Արամ Խաչատրյանի տարվա մեկնարկը: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ կազմակերպված գալա-համերգին, որին ներկա էին ԱՄՆ արեւմտյան ափի երաժշտասեր հասարակության եւ հայ համայնքի ներկայացուցիչներ, ելույթ ունեցան ԼԱ ֆիլհարմոնիկ եւ կամերային նվագախմբերի մենակատարներ:
Չեխիայում անցկացվող Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է «Փարաջանով` գեղեցիկի սիրահարը» ֆիլմը, որի երեւանյան առաջին դիտումը տեղի կունենա հուլիսի 7-14-ը կայանալիք «Ոսկե ծիրանի» օրերին: Ուկրաինա- Ֆրանսիա-Վրաստան-Հայաստան քառակողմ համատեղ արատադրության ֆիլմը պատմում է խորհրդային համակարգում տեղ գտած արատավոր երեւույթների մասին, որոնք խեղել են հարյուր-հազարավոր մարդկանց կյանքերը: Փարաջանովին բաժին ընկնելով ...
«Ազգ» օրաթերթի հարգարժան խմբագրություն, թերթի հարգելի անձնակազմ, ձեր թույլտվությամբ նաեւ անձնապես, սիրելի Մելանյա Բադալյան եւ իմ բարեկամ Երվանդ Տեր-Խաչատրյան:
«Թեքեյան» եւ «Համազգային» մշակութային միությունների, ինչպես նաեւ ՀԲԸՄ-ի եւ տեղի Պոլսահայ միության կազմակերպությամբ ՀԲԸՄ-ի Մոնրեալի գրասենյակի դահլիճում մայիսի 19-ին տեղի է ունեցել վիպագիր դոկտ. Հակոբ Խաչիկյանի նորՙ «The Young Man in the Gray Suit» (Մոխրագույն կոստյումով երիտասարդը) գրքի շնորհանդեսը, տեղեկացնում է Մոնրեալում լույս տեսնող «Ապագայ» շաբաթաթերթը:
Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ տասը կին լուսանկարիչներ միավորել են իրենց հայացքները` ներկայացնելով խմբակային ցուցահանդեսում Հայաստանն այնպես, ինչպես իրենք են տեսնում:
Հուլիսի 4-ին (հինգշաբթի) ժամը 12:00-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության կլոր դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա աստղագետ, ՀՀ ԿԳՆ Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի տիեզերագիտական խմբակի ղեկավար Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիտահանրամատչելի գրքի շնորհանդեսը: Գիրքը կներկայացնի հեղինակը, որից հետո ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ ...
Երեկ երկու հանդիպումներով տրվեց ֆուտբոլի չեմպիոնների լիգայի հերթական խաղարկության մեկնարկը: Հայաստանի չեմպիոն «Շիրակը» Գյումրիում հյուրընկալել էր Սան Մարինոյի ուժեղագույն թիմինՙ «Տրե Պենեին»: Սիրողական թիմի հետ մրցավեճում հաղթողի հավակնորդն իհարկե «Շիրակն» էր: Ֆուտբոլասերները սպասում էին, որ շիրակցիները ոչ միայն հեշտությամբ կհաղթեին մրցակցին, այլեւ աչքի կընկնեին բարձր արդյունավետությամբՙ առնվազն 5 անգամ գրավելով ...
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 2-րդ միջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մինչեւ 2015-ը նոր պայմանագիր է կնքել Sauerland Event պրոմոութերական ընկերության հետ: Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամի հերթական մենամարտը կկայանա օգոստոսի 24-ին Գերմանիայում: Նրա մրցակիցը կլինի աֆրիկացի Վիլբեֆորս Շիհեպոն:
Հուլիսի 15-ին Մեքսիկայի Պուեբլո քաղաքում կմեկնարկի թաեքվոնդոյի աշխարհի հերթական առաջնությունը: Մրցումներին լավագույն ձեւով նախապատրաստվելու նպատակով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի միջոցներով երեկ Արման Երեմյանը եւ նրա մարզիչ Վարդան Վարդանյանը մեկնեցին Մեքսիկայի Լալոմա քաղաք, որտեղ 10-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն: Ծովի մակերեւույթից 220 մետր բարձրության վրա գտնվող այդ քաղաքում արդեն հավաքվել են մոտ ...
Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող շախմատի 20-րդ փառատոնի 48 մասնակիցների թվում են Հայաստանը ներկայացնող Լիլիթ Գալոյանն ու Ավետիք Գրիգորյանը: Անցկացված 2 տուրից հետո մեր շախմատիստներն ունեն 1 միավոր:
Նոր մրցաշրջանին նախապատրաստվող Կրասնոդարի «Կուբանը» Ավստրիայում ստուգողական խաղում 3-2 հաշվով հաղթեց Լվովի «Կարպատներին»: Հաղթական գոլի հեղինակ դարձավ «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որը խաղավարտից 6 րոպե առաջ տուգանային հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Օզբիլիսը խաղադաշտ էր մտել 59-րդ րոպեինՙ փոխարինելով Իգնատեւին:
Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ուկրաինայի պրեմիեր լիգայի եւ ֆուտբոլասերների միջեւ անցկացված համատեղ հարցման արդյունքում ճանաչվել է երկրի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Հարցմանը մասնակցել են 853 ֆուտբոլասերներ:
Վերջին շրջանում հայ ֆուտբոլիստներն ակտիվորեն ընդգրկվում են ղազախական ակումբներում: «Փյունիկի» կիսապաշտպան Արթուր Յուզբաշյանը վարձավճարով հանդես կգա Ղազախստանի 1-ին խմբում հանդես եկող «Կայսարում»: Ընթացիկ առաջնությունում «Կայսարն» ընթանում է 8-րդ տեղում: