RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04 > #114, 2013-07-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-07-03 00:10:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1054, Տպվել է` 37, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՍԻՐԻԱՑԻ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԸ ԳԼԽԱՏԵԼ ԵՆ ԿԱԹՈԼԻԿ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻ

Սիրիայում ապստամբները կաթոլիկ ֆրանցիսկյան մի հոգեւորականի եւ նրա շրջապատից եւս մեկ մարդու մահապատժի են ենթարկել, ըստ երեւույթինՙ նախագահ Բաշար Ասադի վարչակարգի ներկայացուցիչների հետ համագործակցելու մեղադրանքով: Մարդասպանները նրանց գլխատումը տեսագրել են եւ ապա ահասարսուռ տեսահոլովակը տեղադրել համացանցում:

Պաշտոնական Վատիկանը հայր Ֆրանսուա Մուրադի սպանության մասին հաղորդել էր արդեն հունիսի 24-ին, սակայն էական մանրամասնությունները չէր նշել:

«Հոգեւորական ձեռնադրվելուց հետո հայր Ֆրանսուան օժանդակել էր Սիրիայում հյուսիսումՙ Հասանիե գյուղում Սուրբ Սիմեոն Սյունակյացի արական մենաստանի կառուցմանը: Քաղաքացիական պատերազմի սանձազերծումից հետո մենաստանն ավերվել էր ռմբակոծությունից, եւ հայր Ֆրանսուան տեղափոխվել էր կանանց մենաստանՙ օգնելու քույրերին եւ ծխականներին», ասվում էր Վատիկանի լրատվական գործակալության հաղորդագրության մեջ:

Հիշյալ տեսահոլովակից հայտնի են դառնում նոր մանրամասնություններ: Օրերս համացանցում տեղադրված տեսահոլովակում գլխատում են երկու տղամարդու, որոնցից մեկը շատ նման է հայր Ֆրանսուային: Եթե հավատանք տեսագրության անգլերեն ենթագրերին, հոգեւորականին մահապատժի են դատապարտել կառավարական զորքերի հետ կապ ունենալու համար: Ահաբեկչի ելույթի անգլերեն թարգմանության մեջ մասնավորապես ասվում է, որ երկու դատապարտյալների «հեռախոսների մեջ կան զինվորականների համարներ»: Խոսող գրոհայինը կատարում է թե՛ դատավորի եւ թե՛ դահճի պարտականություններ: Ենթադրվում է, որ նա «Ալ Ղաիդայի» հետ կապված «Ան Նուսրա ճակատ» խմբավորման անդամ է: Նա գլխատում է նախ հոգեւորականին, ապաՙ նրա ուղեկցին: Հանդիսականների մեջ կան նույնիսկ 7-8 տարեկան երեխաներ, որոնց ապստամբները փոքրուց ընտելացնում են նման տեսարաններին, դարձնելով ապագա մարդասպաններ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ