Երեկ Ազգային ժողովից աշխատավայր հասնելու ողջ ճանապարհին Հայաստանի քաղաքացիները, որքան էլ զարմանալի, իրենց առօրյա գործին էին, վազում էին այսուայն հոգսի հետեւից կամ բողոքում շոգից, ու նրանցից ոչ մեկը տեղյակ չէր, որ հայոց խորհրդարանում համաեվրոպական միջոցառում է, Հայաստանն էլ այդ միջոցառման համատեքստում Եվրոպայի մասն է` գոնե երեկ բացված համաեվրոպական խորհրդաժողովի տեւելիք ...
Դեպքերը երեկ թավալգլոր ընթացան Եգիպտոսում: Բանակը իրականացրեց իշխանափոխության իր ծրագիրը, որի մասին կարելի է կարդալ մեր 5-րդ էջում: Ուշ երեկոյան պետական հեռուստատեսությունն արդեն բանակի ձեռքում էր, որտեղից զինվորական ներկայացուցիչները իրարհետեւից հաղորդագրություններ էին կարդում այն մասին, թե բանակը իշխանափոխության իրականացմանն է անցել «ժողովրդին օգնության հասնելու համար»... Ժողովրդավարականորեն երկրի նախագահ ընտրված Մուրսիին ...
Համացանցում գրանցվելուց առաջ յուրաքանչյուրս պետք է տեղյակ լինի, որ գրանցվելուց հետո մեր տվյալներին տիրապետում է արդեն մեկ ուրիշն էլ: Եվ համացանցում որոշակի գրառումներից պետք է խուսափել, քանի որ գրառումները կարող են տեղեկատվություն տրամադրել ազգային անվտանգության մասին:
Երեկ մեզ չհաջողվեց պաշտոնական աղբյուրներից ճշտել լուրը, որն իր ֆեյսբուքյան էջում առաջինը տարածել էր Երեւանի «Փարիզյան սուրճ» հաստատության նախկին տիրուհի Վալերի Աշխեն Գործունյանը: Ըստ վերջինիս տարածած ֆրանսերեն հաղորդագրության, Հայ եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արք. Զաքարյանը երկուշաբթի օրը Մայր աթոռ Սբ. Էջմիածին է ուղարկել ընթացիկ տարվա ավարտին պաշտոնից հրաժարվելու դիմումը, ...
Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Ալվինա Գյուլումյանի ` այս պահին Եվրոպական դատարանում չքննված 873 դիմում կա ընդդեմ Հայաստանի Հանրապետության, որից մոտ 500-ը Ադրբեջանի քաղաքացիների դիմումներն են Ղարաբաղյան հակամարտության գոտուց ընդդեմ մեր երկրի: Իսկ Հայաստանի քաղաքացիների դիմումները հիմնականում վերաբերում են արդար դատաքննության իրավունքին, բավարար չպատճառաբանված նախնական ...
Ինչպես տեղեկացանք «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունից, կազմակերպությունն իրականացրել է ուսումնասիրություն նաեւ իրացման ցանցում վաճառվող Հայաստանի Հանրապետություն ներկրված պաղպաղակի շուկայում: Պարզվել է, որ հայրենական արտադրանքից մի քանի անգամ ավելի թանկ գին ունեցող «SNICKERS», «Mars», «Dove», «BOUNTY», «Starburst», «M&Ms», «Maltesers», «Twix», «Celebrations» պաղպաղակները վաճառվում են հիմնականում առանց հայերեն մակնշման: Ստացվում ...
Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը , երեկ անդրադառնալով Վերահսկիչ պալատի (ՎՊ), իր բնորոշմամբ, վերլուծություններին, նախարարության տեսակետը հայտնեց 4 հարցերի վերաբերյալ:
Վրաստանում նախագահի սպասվող ընտրություններից առաջ, որոնք արդեն իսկ կայացված որոշմամբ տեղի կունենան հոկտեմբերի 31-ին, Վրաստանի վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին իրավիճակային ինչ-որ հստակություն է փորձել մտցնել այն ամենի մեջ, ինչ վերաբերում է Վրաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, միեւնույն ժամանակ անհստակ թողնելով առավել կարեւոր հարցերի պատասխանները:
Հուլիսի 2-ին Երեւանում ԱՄՆ դեսպանատունը նշեց Միացյալ Նահանգների անկախության 237-րդ տարեդարձը: ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեցին հայ-ամերիկյան սերտ գործընկերությունը:
«Ոչ միայն մեր, եվրոպական կամ ասիական, այլեւ որեւէ այլ երկրում գործող հետախուզական ծառայությունների նպատակն է ավելի լավ հասկանալ, թե ինչ է կատարվում աշխարհում այնպիսի աղբյուրներից, որոնք չեն հրապարակվում «Նյու Յորք թայմսի» կամ «NBC նյուսի» միջոցով: Եթե այդպես չլիներ, ապա կարիք չէր զգացվի պահելու հետախուզական ծառայությունների մի ամբողջ ապարատ», փորձելով արդարանալՙ ...
Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը հուլիսի 3-ին հերքել է իրեն վերագրված այն խոսքերը, թե երկրում բողոքի զանգվածային ցույցերի կազմակերպիչը հրեական համայնքն է: Այդ մասին հաղորդում է Hurriyet Daily News կայքէջը:
Առաջիկա հոկտեմբերին Ադրբեջանում նախագահական ընտրություններն են: Հուլիսի 2-ին Բաքվում Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը ընդդիմության միասնական թեկնածու է առաջադրել վտարանդի Ռուստամ Իբրահիմբեկովին: Եթե Ադրբեջան վերադառնալու դեպքում իրավապահ մարմինները չձերբակալեն նրան, ապա նա կմասնակցի ընտրություններին:
Երեկվա համարում «Ազգը» տեղեկացրեց, որ ադրբեջանական ընդդիմության միասնական թեկնածուն` գալիք հոկտեմբերին նախանշված երկրի նախագահական ընտրություններում, լինելու է 74-ամյա Ռուստամ Իբրահիմբեկովը: ռուսական ծառայությանը Իբրահիմբեկովը հարցազրույց է տվել, որտեղ մասնավորաբար նշել է. «Ես վախենում եմ ե՛ւ ձերբակալությունից ե՛ւ սպանությունից»:
Տնտեսական հարցի լուծում, սոցիալական ոլորտի բարելավումներ: Սրանք իրանցի ժողովրդի ակնկալիքներն էին նախագահական ընտրություններից: Հենց դա է պատճառը, որ նախագահի թեկնածուները իրենց ծրագրերում առաջնահերթությունը տալիս էին սոցիալական խնդիրներին:
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը կառավարությունում երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հիմնականում խոսեց գնումների ոլորտում կատարված փոփոխությունների մասին: Նա տեղեկացրեց, որ գնումներն ավելի թափանցիկ եւ օպտիմալ դարձնելու համար հրավերների եւ հայտարարությունների օրինակելի ձեւեր են մշակվել: Նախկինում դրանք տարբեր էին, ինչը կարող էր կոռուպցիոն ռիսկեր առաջացնել: Երկրորդը` ...
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՎՊ եզրակացությունների մի մասին համաձայն է, մյուս մասի վերաբերյալ առարկություններ ուներ: Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Արմեն Աշոտյանը նշեց, որ իր ղեկավարած ոլորտում չարաշահումների եւ յուրացումների մասին խոսելը տեղին չէր, հատկապես երբ ՎՊ-ն եւս ընդգծել է էական տեղաշարժերը նախորդ հաշվետվությունից հետո: «Ունենք առարկություններ ...
Բեյրութ-Երեւան ուղիղ ավիաչվերթի բացման առիթով Հայաստան է ժամանելու լիբանանյան պաշտոնական ու գործարար շրջանակների մեծ ու ներկայացուցչական պատվիրակություն: Հուլիսի 6-ին, ժամը 12-ին ողջ պատվիրակությունը հյուրընկալվելու է ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատում (Խանջյան 11), ուր երկու երկրների առեւտրաարդյունաբերական պալատների նախագահներ Մարտին Սարգսյանը եւ Մոհամմադ Չոքերը ստորագրելու են համագործակցության համաձայնագիր, որին հաջորդելու է մամուլի ասուլիսը: ...
«Ազգ» օրաթերթը նախորդ շաբաթ հոդված էր հրապարակել «Մարտունու զինկոմիսարիատը չի վճարել 8 բուժաշխատողների 2 ամսվա աշխատավարձը» վերնագրով, որտեղ ներկայացրել էինք, որ նախազորակոչայինի ժամանակ բուժաշխատողները հունվար-փետրվար ամիսներին աշխատել են, սակայն աշխատավարձ չեն ստացել:
Հունիսի 19-ին «Ազգ»-ը հրապարակեց պարսկահայ երեք լրատվամիջոցներիՙ «Արաքս» շաբաթաթերթի, «Իրանահայեր» լրատվական ցանցի եւ «Համայնք» լրատվական կայքէջի համատեղ ստորագրած հոդվածըՙ Անթիլիասում հունիսի 12-15-ը Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ կայացած Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության Ազգային ընդհանուր ժողովի առթիվՙՙ «Ազգային եկեղեցական ժողովի փոխարեն Բեյրութում կրկին կայացավ կուսակցական ժողով» վերնագրով: Վերոհիշյալ լրատվամիջոցները հակիրճ ու կոնկրետ ...
Orange Հիմնադրամի եւ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության միացյալ ջանքերով Տավուշի մարզի Բերդավան գյուղում մեկնարկում է նոր գյուղատնտեսական նախագիծ: Նախագիծն օգտագործում է սպառողական կոոպերատիվի մոդելը եւ թույլ է տալու գյուղի ավելի քան 40 ընտանիքներին միավորել իրենց աշխատանքըՙ ստանալու ավելի լավ արդյունքներ:
Կյանքում պատահում է եւ այնպես, որ երկու տղամարդու ոչ միայն բաժանի, այլ նաեւ կապի սերը նույն կնոջ նկատմամբ: Այդպիսի մի իրավիճակ է ներկայացված Մոսկվայի Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած պետական դրամատիկական թատրոնի «Սրճարան «Կյանքը վարդագույն լույսի մեջ» ներկայացումում, որտեղ Լիոնել Գոլդշտեյնի ստեղծագործության երկու հերոսների երկխոսության միջոցով երեւակվում են նրանցից ամեն մեկի` արդեն ...
Սեպտեմբերի 23-29-ը կմեկնարկի «Երաժշտության շաբաթ Երեւանում» փառատոնը: Համերգներն իրենց մեջ ներառելու են երաժշտական տարբեր ժանրեր ներկայացնող արտիստներ. ազգագրական, ռոք, դասական, ջազ եւ էստրադա:
Բեյրութի Էմիլ Լահուդի անվան հանդիսասրահում մայիսի 11-ին ՀԲԸՄ-ՀԵԸ «Արին» պարախմբի ունեցած փայլուն ելույթի մասին ներկայացնում է Մոնրեալի «Ապագայ» թերթըՙ Բեյրութից Համո Մոսկոֆյանի թղթակցությամբ:
Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջն անորոշ իրավիճակը շարունակվում է ու արդեն սկսում է լրջորեն անհանգստացնել հայ ֆուտբոլիստի ճակատագրով մտահոգվողներին: Ըստ որոշ լրատվամիջոցների, «Լիվերպուլն» արդեն «Շախտյորի» հետ իբրեւ համաձայնեցրել էր գործարքի կնքման հարցը եւ արդեն այս շաբաթվա ընթացքում պետք է պաշտոնապես այդ մասին հայտարարվեր: Սակայն Մխիթարյանն առ այսօր Երեւանում է ու մարզավիճակը ...
Սկոպիեում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջին օրը հաջող էր Հայաստանի հավաքականի համար: Մինչեւ 74 կգ քաշայինների մրցավեճում Կարապետ Չալյանը հաղթելով շվեդ, բուլղարացի, լատվիացի եւ մոլդովացի ըմբիշներին, մտավ եզրափակիչ: Վճռորոշ գոտեմարտում էլ հայ ըմբիշն իրեն հիանալի դրսեւորեց ու հաղթելով ռուսաստանցի Ադլան Ակիեւին, հռչակվեց Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:
Լոս Անջելեսում տեղի է ունեցել ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, անկախ Հայաստանի պատմության մեջ բռնցքամարտի աշխարհի առաջին չեմպիոն, գերթեթեւքաշային բռնցքամարտիկ Նշան Մունչյանի ծննդյան 50-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն: Մարզական մեկնաբան Վարդան Թադեւոսյանը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի անունից ջերմորեն շնորհավորել է հոբելյարին եւ նրան է հանձնել նախարարության ոսկե ...
Թուրքական «Բեշիքթաշը» միացել է այն ակումբներին, որոնք ցանկանում են իրենց կազմում ընդգրկել ՀՀ հավաքականի եւ Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսին:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նորայր Ասլանյանը երկու տարվա պայմանագիր է կնքել Հոլանդիայի առաջնության առաջին խմբում հանդես եկող «Վիլհելմ II» թիմի հետ: Վերջինս Հոլանդիայի առաջնությունում դուրս մնաց բարձրագույն խմբից: Ասլանյանը մինչ այդ խաղում էր 1-ին խմբի առաջնության մասնակից «Էմմենում», որտեղից հեռացել է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
Աբու Դաբիում ընթացող շախմատի մրցաշարի 3-րդ տուրում Ավետիք Գրիգորյանը հաղթեց Ահմեդ Ահմեդին ու վաստակած 2 միավորով բարձրացավ 20-րդ հորիզոնական: Լիլիթ Գալոյանը ոչ-ոքի խաղաց Մոհամեդ Տիսիրի հետ: Նա 1,5 միավորով 28-րդ տեղում է: 2,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են 6 շախմատիստներ: