ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐԸ Բաթումում անցկացված սուսերամարտի պատանեկան միջազգային մրցաշարում հաջող ելույթներ ունեցան հայ սուսերամարտիկները, որոնք նվաճեցին 6 մեդալ: Արծաթե մեդալներ նվաճեցին Նորագավիթի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցի սան, խոցասուսերակիր Էդուարդ Հովիկյանը, «Քեթրին» ակումբը ներկայացնող խոցասուսերակրուհի Էմմա Պողոսովան եւ Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սուսերամարտի խմբի սան, ճկասուսերակիր Մայքլ Հովհաննիսյանը: Բրոնզե մեդալների արժանացան ճկասուսերակիրներ Էմիլ Դանիելյանը, Պարգեւ Ստեփանյանը եւ Արփինե Աթոյանը: |