ՊՌՈՇՅԱՆՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ՀՀԿ ԹԵԿՆԱԾՈՒՆ, ԲԱՅՑ ՀՅԴ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ Է Կիրակի օրը Պռոշյան համայնքում ընտրություններ էին` նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո: Մրցակցությունը հիմնականում ընթանում էր ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանի եւ ՀՅԴ-ական Վովա Սահակյանի միջեւ: Նախորդել էր լարված ու փոխադարձ մեղադրանքներով քարոզարշավ: ԿԸՀ նախնական տվյալներով` հաղթել է Արթուր Մուրադյանը: Նա ստացել է 1371 ձայն, իսկ Վովա Սահակյանը` 1241: Վերջինս, ի դեպ, դիմել է ԿԸՀ` ընտրությունների վերանայման պահանջով եւ նշելով , որ ընտրախախտումների մասին բավարար փաստեր ունի: |