RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#118, 2013-07-12 > #119, 2013-07-13 > #120, 2013-07-16 > #121, 2013-07-17 > #122, 2013-07-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #120, 16-07-2013



Տեղադրվել է` 2013-07-16 23:00:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 846, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն` ՓՈՂՈՑԱՅԻՆ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԱՄԵՆԱՀԵՂԻՆԱԿԱՎՈՐՙ Red Bull King of the Rock 2013 ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ

Կայացավ փողոցային բասկետբոլի ամենահայտնի մրցաշարիՙ Red Bull King of the Rock 2013 հայաստանյան պաշտոնական մրցաշարը, որի հաղթողը կմեկնի Սան Ֆրանցիսկոՙ սեպտեմբերի 28-ին ներկայացնելու Հայաստանը համաշխարհային եզրափակչին:

Red Bull King of the Rock մրցաշարն առաջինն է փողոցային բասկետբոլի պատմության մեջ, որը յուրաքանչյուրին բասկետբոլ խաղալու հնարավորություն է տալիս զբոսաշրջության ամենահայտնի վայրերից մեկում` «Ալկատրաս» նախկին բանտի բակում, որտեղ արդեն չորրորդ տարին շարունակ ընտրվում է «Ժայռի արքան»: Նախկին կալանավայրը, որն այժմ գործում է որպես թանգարան, որտեղ ամեն տարի այցելում են միլիոնավոր զբոսաշրջիկներ: Հաղթողը կստանա ոչ միայն կոչում, այլեւ 20 000 ԱՄՆ դոլարի չափով դրամական պարգեւ:

Համաշխարհային եզրափակչին կմասնակցեն 24 երկրի ներկայացուցիչներ, որոնց թվում են Հայաստանը, Ավստրիան, Բահրեյնը, Ադրբեջանը, Բրազիլիան, Չեխիան, Եգիպտոսը, Վրաստանը, Հոնկոնգը, Իտալիան, Ճապոնիան, Հորդանանը, Քուվեյթը, Լիբանանը, Ֆիլիպինները, Քաթարը, Ռուսաստանը, Սերբիան, Իսպանիան, Թայվանը, Թուրքիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Ուկրաինան եւ ԱՄՆ-ն: Այս երկրների ներկայացուցիչները կկազմեն եզրափակիչ փուլում հանդես եկող 64 բասկետբոլիստներից կազմված խումբ: Նախընտրական փուլի արդյունքում ամեն երկրից ընտրվել է եզրափակիչ անցած մեկական խաղացող:

Այս մրցաշարի գաղափարը ոգեշնչողը եղել է ԲԱԱ-ի (NBA) աստղ եւ «Բոստոն Քելթիկս» թիմի պաշտպանՙ Ռեջոն Ռոնդոնինը: Ինչպես անցած տարիներինՙ այս տարի եւս նա ներկա կլինի «Ալկատրասում»ՙ ոգեշնչելու եզրափակչի մասնակիցներին եւ անձամբ շնորհավորելու ապագա «Ժայռի արքային»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #120, 16-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ