ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԿԱՅՑԵԼԻ ԹՈՒՐՔԻԱ Հռոմի կաթոլիկ եկեղեցու 266-րդ հովվապետ Ֆրանցիսկոս պապը նոյեմբերին հնարավոր է, որ այցելի Թուրքիա: Ըստ «Արմենպրեսի»` այս մասին տեղեկացնում է Todays Zaman պարբերականը` վկայակոչելով Վատիկանում ունեցած իր աղբյուրները: Այցելության ժամանակ Հռոմի պապը կհանդիպի հունական ուղղափառ եկեղեցու տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա-ի հետ: Դեռ հայտնի չէ` այցելության ժամանակ Ստամբուլի Վատիկանի ներկայացուցչությունում հանգրվանող պապը կլինի՞ Անկարայում, թե՞ ոչ: Հռոմի պապերից վերջին անգամ Թուրքիա էր այցելել Բենեդիկտոս 16-րդը 2006 թվին` այդ ժամանակ Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի հրավերով: |