RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#118, 2013-07-12 > #119, 2013-07-13 > #120, 2013-07-16 > #121, 2013-07-17 > #122, 2013-07-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #120, 16-07-2013



ՏՈՒՐԿՈՒ

Տեղադրվել է` 2013-07-16 23:00:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 958, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 24

ՖԻՆԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Ի. Պ.

Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում իր աշխատանքներն ավարտեց Եվրոպական աստղագիտական համագումարը, որը պաշտոնապես կոչվում է «Աստղագիտության եւ տիեզերագիտության եվրոպական շաբաթ»: Այս տարի այն անցկացվեց հուլիսի 8-13-ին: Սա Եվրոպայի աստղագետների տարվա գլխավոր իրադարձությունն է եւ անցկացվում է ամեն տարի եվրոպական երկրներից որեւէ մեկում: Համագումարին ներկա են եղել 51 երկրի շուրջ 650 աստղագետներ, ներառյալ ճանաչված գիտնականներ ու եվրոպական աստղագիտական կառույցների ղեկավարներ: Իսկ Հայաստանից համագումարին մասնակցում էր Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը:

Հայկական աստղագիտական ընկերությունից տեղեկացանք, որ եվրոպական համագումարի ընթացքում անցկացվել են 12 գիտաժողով, 14 հատուկ նստաշրջան, 9 հատուկ խորհրդակցություն եւ այլ միջոցառումներ:

Արդեն հայտնի է, որ եվրոպական աստղագիտական հաջորդ համագումարը տեղի կունենա Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում 2014 թվականի հունիսի 30-ից հուլիսի 4-ը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #120, 16-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ