RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#119, 2013-07-13 > #120, 2013-07-16 > #121, 2013-07-17 > #122, 2013-07-18 > #123, 2013-07-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #121, 17-07-2013



Տեղադրվել է` 2013-07-16 23:37:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1005, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԸ ՉՓՈԽԵՑ ՊՌՈՇՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԸ, ՀՅԴ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ

Մ. Խ.

Պռոշյան համայնքի ընտրությունների հաջորդ օրը գյուղապետի թեկնածու, երկու հիմնական մրցակիցներից Վովա Սահակյանը դիմել էր ԿԸՀ` ընտրությունների արդյունքների վերահաշվարկի պահանջով: Վերահաշվարկը երեկ տեղի է ունեցել, որը մեծ փոփոխություններ չի արձանագրել: ՀՀԿ-ական թեկնածու, նախնական արդյունքներով Պռոշյան համայնքի ղեկավար ընտրված Արթուր Մուրադյանի 1317 ձայներն ավելացել են 8-ով, իսկ Վ. Սահակյանի 1241-ը` 3-ով:

Իսկ ահա ՀՅԴ գերագույն մարմինը երեկ Պռոշյանի ընտրությունների մասին հայտարարություն է տարածել, գնահատելով, որ դրանք անցել են վերջին շրջանում տեղի ունեցած բոլոր մակարդակների ընտրություններին հատուկ տրամաբանությամբ, կրկին գործի են դրվել հանրածանոթ բոլոր մեթոդները` վարչական լծակների կիրառում, արտաքին միջամտություն, պարտադրանք, ընտրակաշառք: Արդյունքում, ըստ հայտարարության, հաղթանակն արձանագրվել է սպանված համայնքապետ Հրաչ Մուրադյանի` նախորդ ընտրություններում մրցակից հանրապետական թեկնածուի օգտին.«Քաղաքական ցինիզմի այսօրինակ դրսեւորումը խաթարեց ընտրական գործընթացը, խորացրեց համայնքում առկա լարվածությունը:

Հակառակ այս իրողությանը` մենք հորդորում ենք Պռոշյանի բոլոր բնակիչներինՙ տուրք չտալ նոր լարվածություն ստեղծելու հնարավոր փորձերին, միաժամանակ վստահեցնում ենք, որ հասարակության համախմբմամբ հետամուտ ենք լինելու Հրաչ Մուրադյանի սպանության լիարժեք բացահայտմանը եւ մեղավորներին պատժելուն»,-ասված է հայտարարության մեջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #121, 17-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ