RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#119, 2013-07-13 > #120, 2013-07-16 > #121, 2013-07-17 > #122, 2013-07-18 > #123, 2013-07-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #121, 17-07-2013



Տեղադրվել է` 2013-07-16 23:37:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1126, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆ ՄԱԼՑԵՎԸ` ՀԱՅ ՎԱՐՈՐԴԻ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ

Ռուսաստանում խոշոր ավտովթարի պատճառ վարորդ Հրաչյա Հարությունյանի դատապաշտպան Ալեքսանդր Մալցեւն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ Հ. Հարությունյանն ապահովված է երկու փորձառու փաստաբանով, որոնք պաշտպանությունը կառուցելու են այն բանի վրա, որ պատասխանատվության ենթարկվեն շահագործման համար ոչ պիտանի բեռնատարով Հ. Հարությունյանին բեռ տեղափխել հանձնարարած ընկերության պատասխանատուները: Որոնվում է կազմակերպության տերը, որի ներքո աշխատող մեքենան փորձաքննություն անցած չի եղել: Լրագրողը հարցրել է երկրորդ պաշտպան Չուբաեւի այն խոսքի մասին, ըստ որի նոր մեղադրյալներ կարող են ի հայտ գալ, Մալցեւն էլ հաստատել է, որ երկրորդ պաշտպանը նկատի է ունեցել կազմակերպության ղեկավարությանը: Հարությունյանին կանացի խալաթով նվաստացուցիչ կերպով եւ կոմայից անմիջապես հետո դատարան ներկայացնելու վերաբերյալ Մալցեւն ասել է. «Կարող եմ ասել, որ իրավապահ մարմինների կողմից խախտում է թույլ տրվել. նրան բերել են գործնականում կիսամերկ` կարծես ցանկանալով նվաստացնել մարդուն, ինչի կապակցությամբ ես եւ իմ կոլեգա փաստաբանը համապատասխան արձագանք ենք տվել եւ մեր դժգոհությունը հայտնել: Անընդունելի է, որ նրան հիվանդանոցից բերել են այդ վիճակում` ոչ մի հագուստ չտալով: Բացի դրանից, ԶԼՄ-ները նրան ցույց տվեցին այդ տեսքով` տառացիորեն նվաստացնելով մարդուն: Բանն այն է, որ նա գտնվել է Մոսկվայի 20-րդ քաղաքային հիվանդանոցում, որտեղից էլ պահակախմբի հսկողությամբ բերվել է դատարան, ուստի մենք ոչ մի կերպ չէինք կարող ազդել տեղափոխման ընթացքի վրա: Մենք նրան տեսանք դատարանի դահլիճում, երբ արդեն սկսել էր դատական գործընթացը եւ քննիչը միջնորդություն էր ներկայացնում կալանքը` որպես խափանման միջոց, կիրառելու վերաբերյալ»: Մալցեւը նաեւ ավելացրել է, որ Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղարությունից կապվել են իրենց հետ եւ օգնություն առաջարկել, եւ Ռուսաստանում հայկական համայնքի ներկայացուցչի հետ են քննարկել գործի մանրամասները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #121, 17-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ