RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#119, 2013-07-13 > #120, 2013-07-16 > #121, 2013-07-17 > #122, 2013-07-18 > #123, 2013-07-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #121, 17-07-2013



ՎԱՇԻՆԳՏՈՆ

Տեղադրվել է` 2013-07-16 23:37:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 954, Տպվել է` 38, Ուղարկվել է էլ.փոստով` 16

«ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՄԱՍԻԱ» ՖԻԼՄԸ ԿԱՊԻՏՈԼ ՀԻԼՈՒՄ

Հ. Ծ.

2011-12 թվերին մրցանակների արժանացած Էրիկ Վ. Խաչիկյանի եւ Րանդի Բելի «Ճանապարհորդություն դեպի Ամասիա» վավերագրական ֆիլմը հուլիսի 24-ին ցուցադրվելու է Կապիտոլ Հիլում, տեղեկացնում է այդ առթիվ Ամերիկայի Հայ ազգային (Հայ դատի) կոմիտեից ստացված հաղորդագրությունը:

Ֆիլմը պատմում է դեպի իր պապենական հայրենիքըՙ Ամասիա (Թուրքիա) կատարած երգահան Էրիկ Խաչիկյանի ուղեւորության մասին, մոտ հարյուր տարի անց այն օրվանից, երբ օսմանցի զինվորները ստիպեցին նրա տատիկինՙ Հելեն Շուշանին, տարագրվել իր ընտանիքի հետ եւ բռնել աքսորի ճամփան: Էրիկը Ամասիայի մասին լսել է տատիկից, ով խոստացել է մի օր անձամբ ուղեկցել նրան այնտեղ:

Մի ընտանիքի պատմության հետքերով ֆիլմը փորձում է ավելի խոր հասկանալ հարաբերությունները հայերի եւ թուրքերի միջեւ:

«Ֆիլմը ցնցող է, որովհետեւ բարձրաձայնում է այդ անմարդկային ողբերգության մասին, միաժամանակ վեր է հանում հայերի վերապրելու խիզախությունը, որն ամեն խրախուսանքի արժանի է: Որպես հայկական հարցերով զբաղվող կոնգրեսական համախմբման համանախագահ ես ողջունում եմ այս ֆիլմը, որը փորձում է վառ պահել մարդկանց հիշողության մեջ հայերին պատուհասած ցեղասպանւթյունը: Եթե մենք առաջ ենք շարժվելու, ապա պարտավոր ենք դասեր քաղել այդ ողբերգությունից եւ երբեք չմոռանալ բոլոր նրանց, ովքեր զոհ գնացին դրան: Ես հպարտ եմ, որ պատվին ունեմ ներկայացնելու այս ֆիլմը կոնգրեսականներին», ասել է Մայքլ Գրիմը (հանրապետական Նյու Յորքից):

ՀՀ Արվեստի տարբեր ոլորտները եւ հատկապես ֆիլմերը չափազանց արդյունավետ միջոց են հաղորդակցվելու կոնգրեսականների հետ: Շնորհակալ ենք կոնգրեսական Գրիմին եւ նաեւ ֆիլմի հեղինակներին», նշել է Հայ դատի կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #121, 17-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ