RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#119, 2013-07-13 > #120, 2013-07-16 > #121, 2013-07-17 > #122, 2013-07-18 > #123, 2013-07-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #121, 17-07-2013



ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ-2013

Տեղադրվել է` 2013-07-16 23:37:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1002, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 23

ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԸ 2 ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑԻՆ

Կազանում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերում հայ սամբիստները 2 բրոնզե մեդալ նվաճեցին: Մինչեւ 82 կգ քաշային կարգում 3-րդ մրցանակակիր դարձավ Մհեր Կարապետյանը: Առաջին գոտեմարտում նա պարտություն կրեց վրացի Նիկո Կուցիայից (1-2): Քանի որ վերջինս հասավ մինչեւ եզրափակիչ, ուստի հայ սամբիստն իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար: Այդ պայքարում հաջողությունն ուղեկցեց Մհեր Կարապետյանին: Հաջորդաբար հաղթելով ուկրաինացի Սերգեյ Գոնչուկին (4-0) եւ լիտվացի Ռադվիլաս Մատուկասին (1-0), Մհերը բրոնզե մեդալ նվաճեց:

Գրեթե նույնպիսի սցենարով անցան գերծանրքաշային Հակոբ Առաքելյանի գոտեմարտերը: Առաջին գոտեմարտում նա հաղթեց վրացի Ռոստոմի Խախալեյշվիլուն (2-0), իսկ 2-րդում պարտության մատնեց ադրբեջանցի Էլշան Ջաֆարլիին (4-1): Կիսաեզրափակիչում հայ սամբիստի մրցակիցը ռուսաստանցի Ալեքսանդր Կուչումովն էր: Վերջինս ուժեղ գտնվեց հայ սամբիստից եւ հաղթելով 12-4 հաշվով, մտավ եզրափակիչ: Իսկ Առաքելյանը բրոնզե մեդալի համար պայքարում առավելության հասավ կորեացի Յոն Հոպիոյի նկատմամբ (2-1):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #121, 17-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ