ԶԱՎԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԻ Ունիվերսիադայի շախմատի մրցաշարում հաջող հանդես եկավ գրոսմայստեր Զավեն Անդրեասյանըՙ դառնալով փոխչեմպիոն: Ավարտական տուրից առաջ հայ շախմատիստը 5 գրոսմայստերների հետ 6 միավորով գլխավորում էր աղյուսակը: Ավարտական տուրում Զավենը հաշտություն կնքեց Վեսլի Սոյի հետ ու վաստակեց 6,5 միավոր: Ոչ-ոքի ավարտվեցին նաեւ մյուս առաջատարների միջեւ կայացած հանդիպումները: Արդյունքում միանգամից 9 շախմատիստներ վաստակեցին 6,5-ական միավոր: Մեդալների տերերին որոշելու համար ստիպված էին դիմել լրացուցիչ գործակիցների օգնությանը: Չնչին առավելությամբ Ունիվերսիադայի չեմպիոն հռչակվեց ֆիլիպինցի Վեսլի Սոն: Զավենին բաժին հասավ արծաթե մեդալը, իսկ բրոնզե մրցանակակիր դարձավ չինացի Լի Չաոն: Ունիվերսիադայում Հայաստանի 2-րդ ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանը 6 միավորով գրավեց 10-րդ տեղը: Նա 9-րդ տուրում հաղթեց Մակսատ Աթաբաեւին: Զավեն Անդրեասյանը մրցաշարում անպարտելի մնաց, իսկ Ռոբերտը միակ պարտությունը կրեց 8-րդ տուրում Մաքսիմ Մատլակովից: |