RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#120, 2013-07-16 > #121, 2013-07-17 > #122, 2013-07-18 > #123, 2013-07-19 > #124, 2013-07-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #122, 18-07-2013



Տեղադրվել է` 2013-07-17 23:40:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1332, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ռուսաստանի հայերի միություն

Ռուսաստանի հայերի միությունը ցավում է Ռուսաստանում խոշոր ավտովթարի պատճառով 18 մարդու մահվան համար, ցավակցում նրանց ընտանիքներին, մերձավորներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում:

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին, ինչպես դա մշտապես իրականացվել է ՌՀՄ կողմից աղետների եւ դժբախտ պատահարների դեպքում:

Ինչպես արդեն ՀՀ լրատվամիջոցներին տեղեկացվել էր, Ռուսաստանի հայերի միությունը ավտովթարի պատճառ դարձած վարորդի գործի կապակցությամբ մի շարք քայլեր է ձեռնարկել, այդ թվումՙ հանդիպել է շահագրգիռ անձանց, պետական համակարգի եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչների, բեռնատար մեքենայի սեփականատեր ընկերության պատասխանատուների, ավտովթարից տուժածների, ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան աշխատակիցների հետ, նպատակ հետապնդելով նվազեցնել թեժացած կրքերը, կանխել դրանք ազգամիջյան հարաբերությունների հարթություն տեղափոխելու փորձերը:

Ռուսաստանի հայերի միության իրավաբանական ծառայությունը առաջին իսկ օրվանից գտնվում է աշխատանքային շփումների մեջ ՌԴ քնչական եւ դատական մարմինների եւ գործող դատապաշտպանների խմբի հետ, այն հաշվով, որ դատական գործընթացը անցկացվի ՌԴ օրենքների տառին եւ ոգուն համապատասխան, պահպանելով ՌԴ օրենսդրության պահանջները, ինչպես նաեւ մարդու իրավունքների միջազգային նորմերն ու մարդկային արժանապատվության սկզբունքները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #122, 18-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ