ՄԻԱՍԵՌԱԿԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ Է ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ԱՄԵՆԱՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՆԴԱՊԱՇՏ ԵՐԿՐՈՒՄ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վերջնականապես հաստատել է միասեռական ամուսնությունների օրինականացում ենթադրող օրինագիծը, հաղորդում է BBC News հեռուստաալիքը: Օրենքն ուժի մեջ կմտնի թագուհու թույլտվությունն ստանալուց հետո: Ենթադրվում է, որ Էլիզաբեթ Բ թագուհին իր համաձայնությունը կտա երկու օրվա ընթացքում: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը, վկայակոչելով օրինագիծը վերահսկող մշակույթի նախարարությանը: Ընդունված օրինագծի համաձայն, Անգլիայի եւ Ուելսի պաշտոնական եկեղեցիները չեն կարողանա միասեռական զույգերին առաջարկել պսակադրություն: Բացի դրանից, նոր օրենքը չի վերաբերի Շոտլանդիային եւ Հյուսիսային Իռլանդիային, որտեղ գործում են սեփական նորմատիվային ակտեր: Մեծ Բրիտանիայում առաջին միասեռական ամուսնությունները կարող են տեղի ունենալ 2014 թվականին: 2012թ. պատրաստված օրինագծի նախաձեռնողը Մեծ Բրիտանիայի վարչապետ, Պահպանողական կուսակցության առաջնորդ Դեւիդ Կեմերոնն է: |