RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#120, 2013-07-16 > #121, 2013-07-17 > #122, 2013-07-18 > #123, 2013-07-19 > #124, 2013-07-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #122, 18-07-2013



ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Տեղադրվել է` 2013-07-17 23:40:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 1264, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 21

SOS, SOS, SOS

ՎԱՐՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Թոշակառու, արվեստի վաստակավոր գործիչ, թատերագետ, բազմաթիվ մեդալների ու պարգեւների արժանացած, երկու տասնյակ մասնագիտական գրքերի հեղինակ

Ահա թե ինչո՞ւ իրենց լավ չեն զգում մարդիկ եւ հեռանում են. պարզապես ով հնարավորություն ունիՙ հորինում է մի «նախագիծ» եւ հարկադրում մարդկանց իրենց առանց այն էլ հոգսաշատ կյանքում նոր դժվարություններ ապրել եւ որ ամենակարեւորն էՙ սուղ դրամական բյուջեից ահագին ավելորդ ծախս անել: Ինչո՞ւ, ինչո՞ւ... Գուցե նյութական հնարավորություններ ունեցողներին եւ բնակարանային ընդարձակ հարմարություններ ունեցողներին դյուրի՞ն է ամեն կարգի «շեղումներ» թույլ տալ, բայց բնակչության մեծամասնությունը, նաեւ խրուշչյովյան կառույցներում ապրող մարդիկ ի վիճակի չեն, եւ հարցը միայն դրանում չէ. այլ չարիքի մեջ, որ գալու է Հայռուսգազարդի վերջին «հայտնագործությունից» հետո: Չգիտես ինչո՞ւ նրանք «հայտնագործել» են, թե գազաջեռուցիչը կամ «կալոնկա» կոչվածը լողարանում թողնելը վնասակար է, եւ պահանջում են տանել ու խցկել նեղլիկ խոհանոցը... Ճիշտ հակառակն եմ կարծում. դա հենց երեւանյան խոհանոցը խցկելըՙ ԽԻՍՏ ՎՆԱՍԱԿԱՐ Է եւ ՎՏԱՆԳԱՎՈՐ: Փորձեք երկու կամ երեք գազօջախ միասին վառել եւ կտեսնեք, թե ինչպես են էլեկտրական կամ այլ սարքերը շիկանում: Անպայման մեթան կարտադրեն «կալոնկաները»ՙ մեր խոհանոցային պայմաններում, իսկ ազատ ու անհամեմատ զով լողարան-զուգարանում (դրանք մեր տներում միասին են) ավելի անվտանգ են: Մտածում ես. մի՞թե ժամանակին մեր տաղանդավոր ճարտարապետներն ու շինարարները սխալ են արել (բացառվում է), որ մեր սուղ բնակարանային տարածքում լողարան-զուգարանում են տեղադրել: Ո՞վ կամ որտե՞ղ չեն լինում անզգույշ մարդիկ, որոնք անհրաժեշտ լրջությամբ կամ սթափությամբ չեն վերաբերվում էլեկտրական կամ գազային հանգույցներին եւ դժբախտության մեջ են ընկնում: Ինչո՞ւ պետք է արդեն ռացիոնալ ու ճշգրիտ գտնված ձեւը փոխել ՇԱՏ ԿԱՍԿԱԾԵԼԻ լուծումով: Հապա փորձեք հանել վճարման կերպըՙ կտեսնեք, որ Հայռուսգազարդի ոչ մի ծառայող չի քվեարկի իրենց «հայտնագործման» օգտին: Հիմա ահավոր բան է կատարվում. մտնում են հիշյալ ընկերության մարդիկ, ճառում, սահմանում մեծ գումար եւ սպառնում չենթարկվելու պարագայումՙ անջատել գազը: Այդպես էլ անում են: Հերիք է, արդեն իսկ նորմալ, սովորական մարդկանց համար դժվար է ապրելըՙ ինչո՞ւ ով ձեռքին սպասարկման որեւէ օղակ ունիՙ դժվարացնում է կյանքը եւ կոպեկները հաշվող բնակչի համար դժոխք ստեղծում:

Ո՞ւր եք, հայ շինարարներ, կառուցողներ, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ աճպարարները շարունակ մի բան հորինեն եւ մարդկանց կյանքը դժվարացնեն:

Ես հիշում եմ, թե ինչպես փետրվարի 6-ին իմ բնակարանը եկավ կուշտուկուռ մի տղամարդ, ստիպեց մեկ եւ կես ժամ չտաքացվող խոհանոցում իր ճառն ու բարբաջանքը լսելՙ գազաջեռուցիչը խոհանոց փոխադրելու մասին, իսկ մի քանի օր հետո ես նրանց գրասենյակից ստացա ինձ անհիմն զրպարտանքներ ու խախտումներ վերագրող մի գրություն, որ եթե երեք օրում չուղղվենՙ գազը կանջատվի... Քաղաքավարությանը գերիՙ ես լսեցի եւ մեկուկես ժամում այնպես մրսեցի, որ երեք ամիս անկողնուն գամվեցիՙ նստաներվի բորբոքումից... Ինչքա՜ն դեղորայք, սրսկումներ, տառապանք... Ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով նմանները պիտի գան ինձ վրդովելու, վնասելու, կյանքիս սպառնալու...

Գիտե՞ք, թե քանի-քանիսնե՜րն են վառված: Եվ ինչո՞ւ չեն թողնում առանց այն էլ ողորմելի խրուշչյովյան կառույցում մի կերպ գոյատեւել... Ի՞նչ իրավունքով են մարդու տրված ոչ դյուրին կյանքը դժոխք դարձնում: Եթե ուրիշ բան էլ չհիշենքՙ հենց միայն այս ահավոր, անճիշտ եւ ՎՏԱՆԳԱՎՈՐ որոշումը բավական է, որ մարդիկ զզվեն ամեն ինչից: Ինչո՞ւ:

Ես կարող էի այս նամակի տակ անհամար ստորագրություն եւ անուններ դնել, բայց մի՞թե պարզից էլ պարզ այս խնդիրը դժվար է պատկերացնել: Աղերսում եմ. այս հարցին լուրջ ու բանիմաց մարդկանց ներգրավեք եւ կանխեք այս բարբարոսական գործընթացը, որը միայն գրպան լցնելու համար է եւ չի մղված իսկապես մեր բնակիչների հանդեպ դույզն իսկ մտահոգությունից:

Սպասում եմ այս արդար, իրոք մեր ժողովրդի մտահոգությամբ լեցուն լրագրի արձագանքին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #122, 18-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ