ԱՄԱՌԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԵՐ ՌՈՈՒՄԻՆԳՈՒՄ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները հեռահաղորդակցության իրենց օպերատորի հետ կարող են լիարժեք վայելել ամառային հանգիստը: Հուլիսի 16-ից սեպտեմբերի 16-ը Վրաստանում, Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Հունաստանում եւ Բուլղարիայում ռոումինգում գտնվելիս ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով կարող են զանգահարել Հայաստան եւ զանգեր ստանալ ընդամենը 55 դրամ/րոպե սակագնով: Հիշեցնենք, որ Վրաստանում մուտքային զանգերի սակագինը նախկինում կազմում էր 80, իսկ նշված մյուս երկրներումՙ 260 դրամ/րոպե: Իսկ «Զանգ Հայաստան» ծառայության սակագինը Վրաստանում կազմում էր 65, իսկ մյուս երկրներումՙ 390 դրամ/րոպե: |