RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#120, 2013-07-16 > #121, 2013-07-17 > #122, 2013-07-18 > #123, 2013-07-19 > #124, 2013-07-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #122, 18-07-2013



Տեղադրվել է` 2013-07-17 23:40:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 926, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՌՈՏԵՐԴԱՄԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՈՂՋ ԳՈՂՈՆՆ ԱՅՐՎԵԼ Է

Ռոտերդամի «Kunsthal» թանգարանի թալանի մեջ մեղադրվողներից մեկի մայրը պատմել է, որ նա այրել է իր տղայի գողացած բոլոր նկարները: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Associated Press-ը:

Ինչպես հետաքննությանը պատմել է Օլգա Դոգարուն, 2013թ.-ի հունվարին տղայի ձերբակալությունից հետո, վախենալով տղայի համար, այրել է նկարները` փորձելով վերացնել փաստերը:

Սկզբում նա յոթ նկարներից բաղկացած ճամպրուկը թաղել է Ռումինիայի Կարակլիու գերեզմանատանը: Մեկ ամիս անց, երբ գյուղում հետախուզում է սկսվել, նա հանել է ճամպրուկը եւ նկարները այրել իր տան վառարանում:

Ներկայում Ռումինիայի պատմության ազգային թանգարանի փորձագետները ուսումնասիրում են Օլգա Դոգարուի տան վառարանի մոխիրը: Փորձաքննությունը կարող է մի քանի ամիս պահանջել, որից հետո նոր նկարների ճակատագիրը պարզ կդառնա:

Ռոտերդամի թանգարանի թալանն իրականացվել է 2012թ.-ի հոկտեմբերի 16-ին առավոտյան ժամը 3-ի սահմաններում: Գողերը մտել են վթարային ելքով եւ երկու րոպեից էլ պակաս ժամանակահատվածում դուրս են բերել յոթ նկար, որոնց թվում եղել են Պիկասոյի, Գոգենի, Մատիսի, Լյուսենի, Ֆրեյդի, Մեյեր դե Հանի եւ Կլոդ Մոնեի երկու նկարները: Փորձագետները գողացված նկարների ընդհանուր արժեքը գնահատում են 100-200 միլիոն եվրո:

Առաջին ձերբակալությունները տեղի են ունեցել 2013 թ.-ի հունվարին Ռումինիայում: Ձերբակալվել է երեք տղամարդ, որոնք չեն ընդունել իրենց մեղքը: Նույն ժամանակ հայտնի ռումինացի մոդելավորող Կատալինա Բոտեզատուի տանը ձերբակալվել է նրա օգնականը: Մարտի սկզբին ձերբակալվել է այդ տղամարդկանցից մեկի ընկերուհին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #122, 18-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ